«Հրետանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
 
== Պատմությունը ==
Հրետանին բազմադարյան պատմություն ունի։ Այն փոխարինելու եկավ [[Հին Արևելք]]ի երկրներում՝ [[Եգիպտոս]]ում, [[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և այլուր ծնունդ առած պարսպակործանման և նետման տեխնիկային։ Հրազենի երևան գալու վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունները հանդիպում են արաբների մոտ և վերաբերում են [[XIII դար|XIII դարի]] վերջին—[[XIV դար|XIV դարի]] սկզբին։ Արաբներից հրազենը փոխ առան Արևմտյան Եվրոպայի բոլոր առաջավոր երկրները։ [[XIV դար|XIV դարի]] 20-40 -ական թթ. հրազենի առաջին նմուշները հայտնվեցին [[ԻտալիայԻտալիա]]ումյում, [[ՖրանսիայՖրանսիա]]ումյում, [[ԳերմանիայԳերմանիա]]ումյում, [[ԱնգլիայԱնգլիա]]ում։յում։ Առաջին հրանոթները կառուցվածքով պարզունակ էին. դրանք ողորկ պատերով երկաթյա կռած խողովակներ էին՝ խուլ լցամասով (փողի առավել զանգվածեղ վերջամաս), որի վրա լիցքի բոցավառման համար հրանցքեր կային։ Այս հրանոթները լիցքավորվում էին փողաբերանից, իսկ փողն ամրացվում էր փայտե կոճղի վրա։ Հրաձգությունը կատարվում էր քարե, կապարե, երկաթե ռմբագնդերով և մանրագնդակով։ [[XIV դար|XIV]]—[[XV դար|XV դարերում]], երբ Եվրոպայի երկրներում յուրացվեց ձուլման տեխնիկան, հրանոթները սկսեցին ձուլել պղնձից ու բրոնզից։ Դա հնարավորություն տվեց նշանակալիորեն արագացնել և դյուրացնել հրանոթների պատրաստման պրոցեսը, բարելավել դրանց կառուցվածքը. հայտնվեցին դարձյակները, դելֆինները (բռնակներ հրանոթի փողի վրա) և պարզագույն նշանառու հարմարանքներ (նշանահատիկ և փորակ)։ Որպես արկեր ծառայում էին ռմբագնդերը, մանրագնդակով հրետանառումբերը և նռնակները։ XV դարում բոլոր զարգացած բանակների հրետանիում սկսեցին կիրառվել առաջին անվավոր հենոցները, որոնք նշանավորեցին անցումն անշարժ փայտե կոճղերից շարժական հրետասայլերին։ Քաղաք-ամրոցների սպառազինությունում գտնվող առաջին հրանոթները կազմեցին քաղաքային հրետանին։ Այնուհետև հայտնվեցին ամրոցների գրավման (պաշարման) համար նախատեսված հրանոթները, որոնք կազմեցին պաշարման հրետանին։ XIV և XV դարերի սահմանագծում քաղաքային հրետանու հրանոթների մի մասը սկսեց առանձնանալ՝ դաշտային մարտերին մասնակցելու նպատակով, ծնունդ առավ դաշտային հրետանին։ XV— XVI դարերում պետությունների տնտեսության ամրապնդումը, զորքի սպառազինության հետագա զարգացումը, հրետանու կիրառման մարտական փորձի ձեռք բերումը հանգեցրին հրետանու փոխակերպմանը զենքի տեսակից՝ զորքի տեսակի (հետևակի և հեծելազորի հետ)։ XVI—XVII դարերում ծնունդ առավ հրետանագիտությունը, երևան եկան հրետանու վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները՝ իտալացի Ն.Տարտալիայի «Նոր գիտության մասին» ([[1534]]), իսպանացի Դ.Ուֆանոյի [[Տրակտատ հրետանու մասին|«Տրակտատ հրետանու մասին»]] ([[1613]]) աշխատությունները և այլն։ [[XVII դար|XVII դարում]] տնտեսապես առաջավոր երկրներում լայն տարածում ստացավ հրանոթների և արկերի ձուլումը թուջից դրանց պատրաստման պրոցեսում նկատվեց ստանդարտացում, աճեց հրետանու դերը պատերազմներում։ [[XVII դար|XVII դարի]] 60-ական թթ. [[Ռուսաստան]]ում ստեղծվեցին ակոսավոր և ողորկ պատերով նոր տեսակի հրանոթներ, որոնք նշանակալից երևույթ էին հրետանու զարգացման գործում։ [[XVIII դար|XVIII դարի]] 50-ական թթ. հրետանու կարևոր վերափոխությունների ժամանակաշրջան դարձան։ Եվրոպայի զարգացած բոլոր բանակներում ձևավորվեց գնդային, դաշտային, պաշարման և ամրոցային հրետանին, ստանդարտացվեցին ու զգալիորեն թեթևացվեցին բոլոր տրամաչափերի հրանոթները, նշանակալիորեն պարզեցվեց դրանց արտադրությունը, կիրառման մեջ մտցվեցին նշանառու նոր հարմարանքներ։ XIX դարի կեսերին բոլոր զարգացած բանակները զինվեցին ավելի կատարելագործված, ակոսավոր, ետնամասից լիցքավորվող հրանոթներով, որոնք փոխարինելու եկան հետևակի և հեծելազորի դեմ պայքարին չհարմարեցված ողորկ պատերով հրանոթներին։ Դա արմատական հեղաշրջում էր հրետանու պատմության մեջ. մեծացավ հրաձգության հեռահարությունը (1,5-ից մինչև 4 հզ մ), դիպուկությունը և արագաձգությունը։ [[XIX դար|XIX դարի]] երկրորդրդ կեսին լայն զարգացում ստացավ հրետանագիտությունը, որտեղ մեծ ծառայություններ ունեն ռուս հրետանագետները։ Հրանոթի պողպատե փողերի ձուլման մեթոդների յուրացումը, ինչպես նաև փողերի ամրակցման տեսության մշակումը հնարավորություն տվեցին [[XIX դար|XIX դարի]] 80-ական թթ. բոլոր պետությունների բանակները վերազինել պողպատե հեռահար հրետանիով։ [[1904]]—[[1905]]թթ. [[ռուս-ճապոնական պատերազմ|ռուս-ճապոնական պատերազմը]] հրետանու հետագա զարգացման ազդակ ծառայեց։ Այդ պատերազմում առաջին անգամ կիրառվեց փակ դիրքերից կրակ վարելու եղանակը, ծնվեց հրետանային սպառազինության նոր տեսակ՝ ականանետը։ Այս պատերազմից հետո [[Եվրոպա|Եվրոպայի]] բոլոր երկրներում սկսեցին տարվել ծանր, գլխավորապես հաուբիցային համակարգի հրետանու ստեղծման աշխատանքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բոլոր բանակներում հրետանու քանակական աճի հետ բարելավվեց նաև որակը, մեծացան հրանոթների հեռահարությունը և հզորությունը, կազմավորվեց հետևակին ուղեկցող թեթև հրետանին։ Տանկերի և ավիացիայի երևան գալու հետ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հակատանկային և զենիթային հրետանին։ Պատերազմի ընթացքում սկսեցին օգտագործել [[մեխանիկական քարշուժ|մեխանիկական քարշուժը]], որը մեծացրեց հրետանու շարժունակությունը։ Անտեսանելի թիրախներով հրաձգությունը ճշտելու նպատակով սկսեցին կիրառել ինքնաթիռներ և դիտման օդապարիկներ։ [[XX դար|XX դարի]] 20—30-ական թվականներին բոլոր երկրներում տարվում էին հրետանու արդիականացման, ինչպես նաև թեթև ու ծանր հրետանու հրանոթների, հակատանկային, զենիթային գնդացիրների նոր նմուշների ստեղծման աշխատանքներ։ Հրետանու հետագա զարգացումը կապված է [[Հայրենական Մեծ պատերազմ|Հայրենական Մեծ պատերազմի]] հետ, որի ընթացքում այն (հետևակի և տանկերի հետ) ցամաքային զորքերի հիմնական տեսակներից էր։ Այդ տարիներին արագ տեմպերով զարգացան հատկապես ռեակտիվ, զենիթային, հակատանկային, ինքնագնաց հրետանին և ականանետները։ Առաջավոր երկրներում հրետանու ետպատերազմյան զարգացումն ընթանում է հեռահարության, արագաձգության և շարժունակության հետագա մեծացման ուղիով։ Այդ երկրների բանակներում լայնորեն ներդրվում է հրետանին հրաձգության նախապատրաստելու և կրակը կառավարելու պրոցեսների ավտոմատացումն ու մեքենայացումը, շարունակում են ստեղծվել միջուկային լիցքերով հրետանային արկեր։ Բանակի լիակատար մոտորացումը հանգեցրեց ինքնագնաց հրետանու ստեղծմանը։ Հետագա զարգացում ստացավ [[մաթեմատիկա]]յի, [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, [[էլեկտրոնիկա]]յի և այլ գիտությունների նորագույն նվաճումների վրա հենվող հրետանագիտությունը։ Ստեղծվեցին թնդանոթային, հաուբիցային, զենիթային հրետանու և ականանետների նոր նմուշներ։ Հատկապես արագ է զարգանում բարձր հեռահարությամբ, մեծ դիպուկությամբ և հզոր համազարկով օժտված ռեակտիվ հրետանին, որը զորքերին հնարավորություն է տալիս կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ ոչնչացնել բազմապիսի թիրախներ։ Մեծ ուշադրություն է դարձվում տանկերի դեմ պայքարի հրետանային միջոցների զարգացմանը, ստեղծվել է նոր, արդյունավետ միջոց՝ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք մեկ արձակումով ապահովում են ցանկացած տանկի ոչնչացումը՝ մի քանի [[կմ]]-ից։ Չնայած վերջին ժամանակներս որոշ երկրներում զարգացում է ստացել հրթիռամիջուկային զենքը, այնուամենայնիվ հրետանին մնում է զորքերի մարտական գործողությունների կրակային ապահովման կարևորագույն միջոց՝ հատկապես մոտոհրաձգային և տանկային զորամասերին ու միավորումներին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու դեպքում և հակառակորդի տանկերի դեմ պայքարելիս։ Առանց ոչնչացման միջուկային միջոցների մարտական գործողություններ վարելիս, հրետանին առաջվա պես կլինի ժամանակակից բանակի կրակային հիմնական հարվածային ուժը։
 
[[Կատեգորիա: Բանակ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրետանի» էջից