«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խանասորի Վարդան''' կամ պարզապես '''Վարդան''' (իրական անուն-ազգանուն՝ ''Սարգիս Մեհրաբյան'', ՞- 1943), ...»:
(Տարբերություն չկա)

18:30, 24 Մարտի 2014-ի տարբերակ

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, ՞- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Ծնվել է Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։

1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրում։ 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում։

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր:


Գրականություն

  • «Երկեր Խանասորա Վարդանի», Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Ա. Վրացյանի, Երևան, 1992։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։