«Ռուբեն Դարբինյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Ռուբեն Դարբինյան''' (իսկական անունը` Չիլինկարյան Արտաշես Ստեփանի, 1883, Ախալքալաք- 1968, Բոստո...»: |
No edit summary |
||
Տող 1.
'''Ռուբեն Դարբինյան''' (իսկական անունը` Չիլինկարյան Արտաշես Ստեփանի, [[1883]], [[Ախալքալաք]]- [[1968]], [[Բոստոն]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ [[Հայ Հեղափոխական դածնակցություն|ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Ավարտել է [[Թիֆլիս]]ի երկրորդական ռուսական վարժարանը, սովորել [[Հայդելբերգ]]ի և [[Մյունխեն]]ի համալսարաններում, 1906 թ. ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատակցել է կովկասահայ մամուլին («[[Մշակ (թերթ)|Մշակ]]», «[[Մուրճ (ամսագիր)|Մուրճ]]») տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թ-ից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թ. մասնակցել է [[Էջմիածին|Էջմիածնում]] գումարված ազգային ընդհանուր ժոդովին։ 1909 թ., խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], աշխատակցել «[[Ազատամարտ (օրաթերթ)|Ազատամարտին]]»։ 1913 թ. գործել է [[Գերմանիա]]յում (հետապընդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ ''Դարբինյան Ռուբեն'' անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ [[Բեռլին]]ում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։
== Գրականություն ==
*Ռուբեն Դարբինյան, «Հայենիք» օրաթերթ, 1969, հուլիսի 14-16։
{{ՀՀ}}
|