«Հարություն Ճանկուլյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ պատմաբան
Content deleted Content added
Նոր էջ «'''Հարություն Ճունկլյան''' (1856, Վան - 1915 Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցութ...»:
(Տարբերություն չկա)

13:09, 24 Մարտի 2014-ի տարբերակ

Հարություն Ճունկլյան (1856, Վան - 1915 Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։

1890Գամ Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896-ը՝ Աքյայի բանտում)։ 1897-ին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698-ին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։

Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։