«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 42 բայտ ,  6 տարի առաջ
Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից: <ref name="Mullen2009">{{cite book |first1=Gary |last1=Mullen |first2=Lance |last2=Durden |year=2009 |title=Medical and Veterinary Entomology |publisher=Academic Press |location=London}}</ref> Առավել մեծ է [[մոծակ սովորական]]ի ({{lang-lat|''Culex pipiens''}}) արեալը , որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը: Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են: Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ: Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը [[հյուսիսային եղջերու]]ների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն: <ref name=n1>{{cite journal |title=Ecology: A world without mosquitoes |publisher=Nature |doi=10.1038/466432a |author=Fang, Janet |date=July 21, 2010 |journal=Nature |volume=466 |issue=7305 |pages=432–4 |pmid=20651669}}</ref> Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը: <ref>{{cite journal |author=Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. |title=Overwintering survival of ''Aedes albopictus'' (Diptera: Culicidae) eggs in Indiana |journal=[[Journal of Medical Entomology]] |volume=26 |issue=2 |pages=122–129 |year=1989 |pmid=2709388 }}</ref><ref>{{cite journal |author=Hanson, S. M. & Craig, G. B. |title=''Aedes albopictus'' (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters |journal=[[Journal of Medical Entomology]] |volume=32 |issue=5 |pages=599–604 |year=1995|pmid=7473614 }}</ref> Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը: Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները): <ref>{{cite journal |author=Romi, R., Severini, F. & Toma, L. |title=Cold acclimation and overwintering of female ''Aedes albopictus'' in Roma |journal=Journal of the American Mosquito Control Association |volume=22 |issue=1 |pages=149–151 |year=2006 |pmid=16646341 |doi=10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2 }}</ref>
 
=== Տարածման միջոցներ ===
Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք [[աբորիգեն]]ներ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ: Առաջին հերթին` ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, [[թրթուր]]ները, [[հարսնյակ]]ները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով: Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով: Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող: