«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 144.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-63082-0001, Halle, Markt, Händel-Denkmal.jpg|մինի]]
Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30): «Իսրայելը Եգիպտոսում» ([[1739]]), «Սամսոն» ([[1741]]), «Մեսիա» ([[1742]]), «Հուդա Մակաբեյացի» ([[1747]]), «Եփթայե» ([[1752]]) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության: Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը: Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը: Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու [[Ֆուգա|ֆուգաներ]], բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն): Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է: Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը [[Գլյուկ|Գլյուկի]], [[Հայդն Յոզեֆ|Հայդնի]], [[Մոցարտ|Մոցարտի]], [[Բեթհովեն|Բեթհովենի]], [[Քերուբինի Լ.|Քերուբինիի]] և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա: Ավանդական են դարձել հենդելյան Փառատոնները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում:
 
 
 
 
 
 
 
[[Պատկեր:Sevastopol Panorama Defence of Sevastopol 1854-1855 Medal IMG 0805 1725.jpg|մինի]]
'''Փարիզի հաշտության պայմանագիր 1856''', ստորագրվել է [[մարտի 18]] (30)-ին, [[Փարիզ|Փարիզում]], [[Ռուսաստան|Ռուսաստանի]], [[Ավստրիա|Ավստրիայի]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]], [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Սարդինիա|Սարդինիայի]], [[Թուրքիա|Թուրքիայի]], [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]] ներկայացուցիչների կողմից։ Պարտություն կրելով [[Ղրիմի պատերազմ]] [[1853]]-[[1856]]-ում, հասունացող հեղափոխական իրադրության պայմաններում, Ռուսական կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրանսիայի ու [[Անգլիա|Անգլիայի]], սրվող հակասություններից, ռուսական դիվանագիտությունը կարողացավ որոշակիորեն մեղմացնել հաշտության պայմանները։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը [[Փոքր Ասիա]]յում Թուրքիային էր վերադարձնում [[Կարս|Կարսը]], ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրաված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզուց]]։ Ռուսաստանը [[Մոլդովա|Մոլդովական]] իշխանությանն էր վերադարձնում [[Դանուբ|Դանուբի]] գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ [[Սև ծով]]ը դառնում էր չեզոք, արգելվում էր [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] և [[Բոսֆոր|Բոսֆորի]] նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուսաստանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենալու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական [[շոգենավ]])։ Ռուսաստանը պարտավորվում էր [[Ալանդյան կղզիներ|Ալանդական կղզիներ]]ում ([[Բալթիկ ծով]]) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախտել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երաշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը։ Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը [[Եվրոպա|Եվրոպայում]]։ Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը։ [[1870]]-[[1871]] թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերականգնեց իր իրավունքները Սև ծովում, իսկ [[1877]]-[[1878]] թվականների [[ռուս-թուրքական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որն ընդունվեց [[Բեռլինի կոնգրես]] 1878-ում։