[[Պատկեր:Edgar Germain Hilaire Degas 032.jpg|մինի|Էդգար Դեգա "Կինը բաղնիքում"]]
[[Պատկեր:The Child's Bath by Mary Cassatt 1893.jpg|մինի|Մերի Կասատ "Երեխայի լոգանքը"]]
'''Իմպրեսիոնիզմ''' (ֆրանս. Impressionnisme,< impression —- տպավորություն), ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին: Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին —-- 1870-ական թվականների սկզբին ([[Է.Մանե]], [[է. Դեգա]], [[Կ. Մոնե]], [[Կ. Պիսառո]], [[Ա. Սիսլեյ]], [[Օ.Ռենուար]] և ուրիշներ): «Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ. Մոնեի «Տպավորություն: Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը: Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում: Իմպրեսիոնիզմը նոր հայեցվածքի և արժեվորման հաստատումն էր, ակադեմիզմի, սալոնային արվեստի, էպիգոնության արմատական բացասումը: Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայացնելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները՝ տարբեր պահերի ու տարբեր կետերից: Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսիոնիզմում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին: Իմպրեսիոնիզմը պլենէրի հետևողական կիրառումով ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրշապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում: Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն իմպրեսիոնիզմում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով: Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով: Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը: Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է: Լայն է իմպրեսիոնիզմի ոճական ազդեցությունը տարբեր երկրների գրականության վրա. է. Զոլա, ժ.—Կ-Կ. Հյուիսմանս, է.և ժ.Գոնկուր Եղբայրներ, Գի դը Մոպասան, Ս. Պրուստ (Ֆրանսիա), 0. Ուայլդ, Ռ. Ստիվենսոն, Ջ. Կոնրադ (Անգլիա), Յո. Շլաֆ, Ս. Գերգե, Հ.Բար, Գ. Հաուպտման, Ռ.—Մ-Մ. Ռիլկե (Գերմանիա), Կ. Համսուն, Ս. Շնիցլեր (Նորվեզիա), Ա. Չեխով, Ի․ Բունին, Ա. Բալմոնտ և ուրիշներ: Այդ գրողների որոշ մասի ստեղծագործությունը, հիմնականում պատկանելով գեղարվեստական այլ ուղղությունների, ձևավորվել է նաև Իմպրեսիոնիզմի ստեղծագործական հնարներով: Դրանց մեջ կան նաև իմպրեսիոնիզմի հետևողական ներկայացուցիչներ: Հայ գրականության մեջ ամենացայտուն իմպրեսիոնիստը [[Տ. Չրաքյանն]] է՝ ստեղծագործությամբ և տեսական հայացքներով: Իմպրեսիոնիզմի ոճի ազդեցությունը նկատվում է [[Գ․ Զոհրապ |Գ․ Զոհրապի]], [[Ս. Զորյան|Ս. Զորյանի]], [[Ա. Բակունց|Ա. Բակունցի]] պատմվածքներում: Թատրոնում իմպրեսիոնիզմի արտահայտչամիջոցները կիրառվեցին Ա. Անտուանի (Ֆրանսիա), Մ. Ռայնհարդի (Գերմանիա), Վ. Մեյերխոլդի ([[Ռուսաստան]]) բեմադրություններում: Դրանք աչքի էին ընկնում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն, փութկոտ բնութագրումներով, կերպարների հոգեբանության ներքին պրոցեսների ընդգըծ֊ված արտահայտությամբ: Իմպրեսիոնիզմի ուղղության երաժշտական ճյուղը ձևավորվեց Ֆրանսիայում, XIX դ. 80—90-ական թվականներին: Աննախընթաց կերպով հարստացավ գունահնչյունային երանգապնակը, ընդլայնվեց լադային և հարմոնիկ հիմքը: Ավանդական բազմազան ձևերի ազատ մեկնաբանումը, քմահաճ, փոփոխական ռիթմիկան, նվագախմբային թարմ հնչերանգները, կոլորիստական բռնկումներն ու առկայծումները բնորոշ դարձան երաժշտական իմպրեսիոնիզմի շատ գործերի: Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչն էր [[Կ. Դեբյուսի|Կ. Դեբյուսին]]: Իմպրեսիոնիզմի կարևորագույն միտումներից շատերը դրսևորվել են [[Մ. Ռավել|Մ. Ռավելի]], [[Պ. Դյուկա|Պ. Դյուկայի]] (Ֆրանսիա), [[Ա. Կազելա|Ա. Կազելայի]], [[Օ. Ռեսպիգ|Օ. Ռեսպիգիի]] (Իտալիա), [[Ֆ. Դելիուս|Ֆ. Դելիուսի]], [[Ս. Սկոտ|Ս. Սկոտի]] (Անգլիա), [[Կ. Շիմանովսկի|Կ. Շիմանովսկու]] (Լեհաստան), վաղ շրշանի իմպրեսիոնիզմը [[Ստրավինսկի Իգոր|Ստրավինսկու]] (Ռուսաստան) ստեղծագործություններում: Երաժշտական իմպրեսիոնիզմի վրա ներգործեցին «Հզոր խմբակի» կոմպոզիտորների կոլորիստական նվաճումնեոռ. Ֆրանսիայի, Իսպանիայի, արևելյան երկրների ժողովրդական երաժշտությունը: Իմպրեսիոնիզմի առանձին կողմերը արտացոլում գտան [[Ա. Խաչատրյան|Ա. Խաչատրյանի]] (վաղ շրշան), [[Ռ. Մելիքյան|Ռ. Մելիքյանի]], [[Գ. Եղիազարյան|Գ. Եղիազարյանի]] գործերում:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Արվեստ]]
|