«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(չաշխատող հղումի ջնջում)
}}
 
'''Ալենուշ Տերյանը''' (պարսկերեն՝ ''{{lang-fa|آلينوش طريان''}}) (ծ. [[1920]], [[նոյեմբերի 9]], [[Թեհրան]], [[Իրան]] – [[2011]], [[մարտի 4]], [[Թեհրան]], [[Իրան]]) Իրանի [[ֆիզիկա]]յի առաջին կին-պրոֆեսոր, և առաջին [[արևային աստղադիտակ]]ի և [[աստղադիտարան]]ի հիմնադիրն է Իրանի ասղագիտության պատմության մեջ։
 
==Կենսագրություն==
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում։ Մայրը ուսանել էր [[Շվեյցարիա]]յում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի [[Ջուղա]]յի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են [[հայերեն]]ին, [[պարսկերեն]]ին, և [[ֆրանսերեն]]ին։ Հայրը նաև [[Ֆիրդուսի|Ֆիրդուսու]] բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարկվել են իր գրքում »Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկերեն՝[[պարսկերեն|պարսկ.]]՝ ''ديوان اشعار آريزاد'') անվամբ։<ref>{{cite web|title=Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)|url=http://www.farheekhtegan.ir/content/view/8930/44/|date= 2010-05-04|accessdate= 2010-06-29}}</ref>
 
1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը [[Թեհրանի համալսարան]]ի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
 
==Գնահատականներ==
Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել։ 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» (պարսկերեն՝[[պարսկերեն|պարսկ.]]՝ ''سوي خورشيد'') անվամբ։<ref name=ebtekar>{{cite web|title=Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)|url=http://www.ebtekarnews.com/ebtekar/news.aspx?nid=23063|date= 2007-11-10|accessdate= 2010-06-29}}</ref>
 
2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ [[Մահմուդ Ահմադինեժադ]]ի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։