«Ղուկաս Ինճիճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Մեքենագրական մի շարք սխալների ուղղում
Տող 1.
'''Ղուկաս ԻնճիճյանըԻնճիճյան''' ([[1758]] - [[1833]], [[հուլիսի 2]]), հայ բանասեր, աշխարհագրագետ, [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ։
 
== Կյանքը ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Նրա պապը ադրիանապոլսցի Ինճիճի Հաջի Միքայելն է, իսկ հայրը՝ Ինճիճի Պողոս Միքայելյանը։ Մայրը՝ Տիրուհին, հիշատակվում է որպես պատմաբան Միքայել Չամչյանի (1738-1823) քույրը։
 
1770-ին հայրը նրան ուղարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն։ Այնտեղ հետագայում աշակերտում է միաբանության առաջնորդ, [[արքեպիսկոպոս]] [[Ստեփանոս Ագոնց Քուվեր]]ին (1740-1824)։ 1774 թ. ընտրում է հոգևորականի կյանքը, դառնում Մխիթարյան միաբանության անդամ։ 1786-ի վերջերին գնում է Կ. Պոլիս, որտեղ մնում է չորս տարի։ 1790-ին վերադառնում է [[Վենետիկ]]։ 1805-ի մարտի 14-ին բուժման և աշխարհագրական որոշ վայրեր աչքի անցկացնելու համար կրկին գալիս է Կ. Պոլիս։
 
Մեծ վաստակ ունի 1810-ին հիմնադվածհիմնադրված [[Արշարունյաց միություն]]ում, որի նպատակն էր հայերի շրջանում տարածել նոր հայերենով հրատարակված գրքերը։ 1815-ին բռնկված հրդեհից նրա ամբողջ գրադարանը մոխրի է վերածում։վերածվում։ Այրվում են նաև Օսմանյան պետության աշխարհագրության երկրորդ և երրորդ հատորները։ 1819-ին Տյուզյան ընտանիքի գլխին եկած փորձանքի ժամանակ նրանց հետ ծանոթ լինելու վախից փախչում է [[Օդեսա]]։ Դրությունը կարգավորվելուց հետո՝ 1820-ին, կրկին վերադառնում է Կ. Պոլիս։ Այդ ընթացքում Տյուզյան ընտանիքի հովանավորության տակ գտնվող Արշարունյաց միությունը կազմալուծվում է։ Այդ պատճառով ավարտվեց նաև միության կողմից ֆինանսավորվող «[[Եղանակ ԲյուզանդեանԲիւզանդեան]]» կոչված տարեգրքի հրատարակությունը։
 
1828-ին սկզբներին Կ. Պոլսի կաթոլիկ հայերն [[Անկարա]]յից աքսորվեցին, Ինճիճյանն էլ Կ. Պոլսում մնալը վտանգավոր համարելով՝ նույն տարվա մայիսին վերադարձավ Վենետիկ։ Այստեղ մեկ տարի առաջ մահացած [[Գաբրիել Ավետիքյան]]ի (1751-1827) փոխարեն ընտրվում է միաբանության փոխառաջնորդ և պաշտոնավարելու ժամանակ էլ վախճանվում։
 
== Գործունեությունը ==
Ունեցել է բանասիրական, խմբագրական բեղուն գործունեություն։ 1791-ին Վենետիկում լույս է ընծայել «Տեսութիւն համառօտ, հին և նոր աշխարհագրոիթեանաշխարհագրութեան» չափածո երկը, որը թարգմանվել է [[իտալերեն]], մասամբ [[ֆրանսերեն]]։ 1794-ին հրատարակել է «Ամարանոց Բիւզանդեան» գիրքը, 1799-1802-ին՝ «Տարեգրութիւն»-ը, որը «[[Ազդարար]]ից» հետո երկրորդ պարբերականն էր հայ իրականությունում և առաջինը՝ աշխարհաբար լեզվով։ Պարունակում էր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։ 1803-20-ին «Տարեգրութիւն»-ների փոխարեն հրատարակել է «Եղանակ Բիւզանդեան Բազմավէպ» աշխարհաբար տարեգիրքը, ավելի ճոխ, բազմազան բովանդակությամբ և ավելի մեծ ծավալով, գեղեցիկ նկարազարդումներով։ 1824-ից լույս է ընծայել «Դարապատումների» շարքը, տարեկան մեկ կամ երկու հատոր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ դարի քաղաքական, մշակութային իրադարձությունների պատմությունը։ Հրատարակել է պատմա-բանասիրական, աշխարհագրական մի քանի հետազոտություններ, որոնք պարունակում են հարուստ նյութ հին Հայաստանի պատմության, աշխարհագրության, տեղագրության, հնությունների մասին։
 
Այդ աշխատություններից առավել կարևորներն են՝ «ԱշխարհագրութինԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորյակի առաջին մասի Ա հատորը և երկրորդ մասի Ե-Զ հատորները (1806, 1804), «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822). մանրամասնորեն խոսվում է պատմական Հայաստանի 16 նահանգների մասին, տրվում է նրանց տեղագրական, աշխարհագրական նկարագիրը. վերահրատարակվում է նույն տարում, «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (երեք ստվար հատորներ, Վենետիկ, 1835) և այլն։
 
Հրատարակել է մի քանի աշխատություն էլ , որոնք օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ, ինչպես՝ «Պատմութիւն կենդանեաց ի չորս կարգս բաժանեալ՝ ի ցամաքային, ի ջրային, յերկակենցաղ և յօդային» (Վենետիկ, 1801, Բ տպագրություն՝ 1810)։ 1812-ին հիմնադրված Արշակունյաց ընկերության խնդրանքով գրել է մի աշխատություն՝ ազգասիրության մասին։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Բ|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 11-12}}</ref><ref>[http://akunq.net/am/2010/02/22/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-%D5%B2%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BD-%D5%AB%D5%B6%D5%B3%D5%AB%D5%B3%D5%B5%D5%A1%D5%B6/ Ղուկաս Ինճիճյան]</ref>
 
== Աշխատություններ ==
* [http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1360&captn=-1&wrpg=0&aupg=0 Ինճիճեան ՂուկսՂուկաս, Ամարանոց Բիւզանդեան ի նեղուցին Կոստանդնուպօլսոյ կոչեցեալ ի տաճկաց Պօղազ Իչի, Վենետիկ-Սբ. Ղազար, 1794։]
* [http://www.digilib.am/digilib/?menu=&wrk=1362&wrpg=0&aupg=0 Ինճիճեան, Ղուկաս, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա, հտ. Ա, Վենետիկ, 1806։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/darapatum1750.pdf Ինճիճեան Ղուկաս, Դարապատում, որ է Աշխարհամար կամ Ընդհանուր Պատմութիւն: Հտ. 1, Դար ութուտասաներորդ 1750-1757, Վենետիկ-Սբ. Ղազար, 1824։]