«Հեգնանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անմշակ էջ|3.20.2014}}
'''Հեգնանք''', իրոնիա ( {{lang-el|είρωνεία}}՝ շինծուություն, ծաղր), կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկը (տես նաև Երգիծանք): Հեգնանքը, ամենից առաջ, պատկերավորության ոճական-արտահայտչական միջոց է: Սակայն հեգնանքը տարբերվում է սովորական երգիծանքից նրանով, որ բացասական վերաբերմունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրական հատկանիշներ վերագրելով:Ըստ ձևի հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, դրանով իսկ ցույց է տալիս դրանց լիակատար բացակայությունը (օրինակ, «Քաջ Նազար» արտահայտությունը կամ «Որքան հերոսական միջոցներ մի չնչին՝ մանր, եսամոլ նպատակի համար» խոսքերը՝ [[Ռաֆայել Պատկանյան|Ռաֆայել Պատկանյանի]] «Փառասերը» վիպակի հերոս Ալթմազովի մասին): Ավելի լայն առումով՝ հեգնանքը իրականության գեղագիտական գնահատման եղանակ է, որը մեծ տեղ է գրավել XIX դ. ռոմանտիկական արվեստում: Ռոմանտիկական հեգնանքը օգնում էր սուբյեկտիվորեն վեր կանգնելու իրականության ողբերգական հակադրություններից, հաստատելու անհատի իրավունքները, նրա գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Հեգնանքը կարող է ընդգրկել գեղարվեստական երկն ամբողջությամբ, դառնալով նրա բովանդակության և կառուցվածքի էական հատկանիշներից մեկը (օրինակ, է. Ռոտերդամցի, «Գովք հիմարության», [[Երվանդ Օտյան]], «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը»):
 
Տող 5 ⟶ 4՝
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Վերաբերմունք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեգնանք» էջից