«Տիգրիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
տեղեկաքարտ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գետ
[[Պատկեր:Haifa street, as seen from the medical city hospital across the tigres.jpg|մինի|Տիգրիս գետը Բաղդադում]]
|Անվանում = Տիգրիս
|Բնագիր անվանում = Dicle /. دجلة‎‎ / Dijlah / Dîcle
[[ |Պատկեր: = Haifa street, as seen from the medical city hospital across the tigres.jpg|մինի|Տիգրիս գետը Բաղդադում]]
|Պատկերի չափ =
|Նկարագրում = Տիգրիս գետը Բաղդադում
|Քարտեզ = Tigr-euph.png
|Քարտեզի լայնություն =
|Քարտեզի նկարագրում =
|Երկարություն = 1900
|Ավազանի տարածք =
|Ավազան =
|Ջրի ծախս = 1014
|Չափման վայր =
|Ակունք =
|Ակունքի տեղակայում = [[Հայկական լեռնաշխարհ]], [[Թուրքիա]]
|Ակունքի բարձրություն =
|s_lat_dir = |s_lat_deg = |s_lat_min = |s_lat_sec =
|s_lon_dir = |s_lon_deg = |s_lon_min = |s_lon_sec =
|Գետաբերան = [[Շատտ էլ-Արաբ]]
|Գետաբերանի տեղակայում =
|Գետաբերանի բարձրություն =
|m_lat_dir = |m_lat_deg = |m_lat_min = |m_lat_sec =
|m_lon_dir = |m_lon_deg = |m_lon_min = |m_lon_sec =
|Գետի թեքություն =
|Երկիր = {{Դրոշավորում|Թուրքիա}}<br /> {{Դրոշավորում|Սիրիա}}<br /> {{Դրոշավորում|Իրաք}}
|Երկրամաս =
|Վիքիպահեստ = Tigris
}}
 
'''Տիգրիս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref>, գետ [[Հայկական Լեռնաշխարհ]]ում և [[Միջագետք]]ում։ Հոսում է [[Թուրքիա]]յի և [[Իրաք]]ի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հազար կմ<sup>2</sup>։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։
Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հազար կմ<sup>2</sup>։ Գետը սկիզբ է առնում [[Հայկական Տավրոս]]ի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։
 
Արևմտյան Տիգրիսը՝ Արղանա անվամբ սկիզբ է առնում [[Ծովք]] լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) [[Միջագետք]]։ Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր։ Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը։
 
Տիգրիսը սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են [[անտեցեդենտ հովիտ]]ներ և դուրս գալիս [[դաշտավայր]]՝ ստեղծելով [[արտաբերման կոն]]եր, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ։ Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են՝ Ամբար, Քաղիրդ (Բաթման)՝ Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս)։
 
Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) [[Քսենոֆոն]]ն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են [[Խաբուր]], Մեծ Զաբ, Բարազգիր և այլն։
 
Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան [[Եփրատ]]ը։ Այսպես, [[Բաղդադ]]ի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ [[ջրանցք]], որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։
 
Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար կմ<sup>2</sup> սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը՝ 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է։ Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ [[աղբյուր]]ներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից։
 
Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր՝ 300-350 մգ/լ-ից։ Գարնանը՝ հորդացումների ժամանակ գետը տղմոտ է։ Գետավազանի 1 կմ<sup>2</sup> -ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ։ Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 մլն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց։
 
Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում [[Շատ- Էլ- Արաբ]] գետը, թափվում է [[Պարսից ծոց]]՝ առաջացնելով արագ աճող [[դելտա]]։ Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից։
 
Ստորին հոսանքներում նավարկելի է։ Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև [[Մոսուլ]]։
 
== Ծանոթագրություննեեր==
[[Պատկեր:Hasankeyf P1040876 20080425150701 pano cr.jpg|900px|thumb|կենտրոն]]
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրիս» էջից