«Անդրե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 21.
Երբ Անդրեն 6 տարեկան էր, [[Ստեփանակերտ]]ի [[Կոմիտաս]]ի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին "Աղոթք" երգը՝ նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում "Արցախի բալիկներ" մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց "Ճանապարհ դեպի Վերածնունդ" երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։
 
Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ՝ "Ղարաբաղ" կոչվող փոփ-ջազային խմբում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Արցախ]] `՝ իր խմբի հետ միասին։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է [[Ստեփանակերտ]]ի Դրամատիկական Թատրոնի մի շարք ներկայացումներում։
 
Չնայած նրան, որ Անդրեի ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա, Անդրեն երազում էր երգիչ դառնալ։ 1998 թ նրա երազանքն իրականացավ։ Նա դարձավ Երգի Պետական Թատրոնի անդամ, և այնտեղ էր մինչև 2002 թ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անդրե» էջից