«Կարքեմիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Կարքեմիշ''', հնագույն քաղաք Հյուսիսային [[Ասորիք|Ասորիքում]], [[Եփրատ|Եփրատի]] աջ ափին, այժմյան [[Սիրիա]]յի և [[Թուրքիա]]յի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ. թ. ա. 18 դարին։ Մ. թ. ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել [[Հին Եգիպտոս|Եգիպտոսից]], ավելի ուշ՝ մինչև մ. թ. ա. 12–րդ դարը՝ [[Խեթական պետությունից]]։ Մ. թ. ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության կենտրոն։ Մ. թ. ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Մարգոն II։ Մ. թ. ա. 605 թվականին նրա մոտ [[Բաբելոն|Բաբելոնի]] թագավոր [[Նաբուգոդոնոսոր II]], [[Մարաստան|Մարաստանի]] դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն [[Նեխո II]]-ի և [[Ասորեստան|Ասորեստանի]] թագավոր [[Աշշուրուբալլիտ II]]–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։
 
Այն պեղելիս ([[1876]], [[1878]]-[[1881]], [[1908]]-[[1919]]) հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքեր, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններ, [[Սեպագիր|սեպաձև]] և մեհենագիր արձանագրություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարքեմիշ» էջից