Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Գազար''' ({{lang-lat|Daucus}}), [[նեխուրազգիներ]]ի ([[հովանոցավորներ]]) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ [[գազար վայրի]] (''D. carota'')։
 
Գազարի [[արմատ]]ը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է [[դեղին]], [[կարմիր]] կամ [[սև]] գույնի։ [[Ցողուն]]ը բարձրանում է մինչև 60 սմ։սմ, ճյուղավորված է։ [[Տերև]]ները բազմափետրավոր են։ [[Ծաղիկ]]ները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց [[ծաղկաբաժակ]]ի։ [[Պսակ]]ը փոքր է, կազմված հինգ մանր [[պսակաթերթ]]երից։ [[Առէջ]]ները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։
== Նկարագրություն ==
Մշակության մեջ տարածված է [[գազար մշակովի]]ն (''D. sativus'')։ Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ [[Ծաղկաբույլ]]ը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։ Գազարը պարունակում է [[ածխաջրեր]], հանք, [[աղեր]], [[եթերայուղեր]], [[վիտամին]]ներ (C, B1, B2), [[կարոտին]] ([[A-նախավիտամին]])։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։
Անանուն մասնակից