«Սուրեն Ավչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), → (5) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 12.
'''Սուրեն Ավչյան''' ([[1904]], [[օգոստոսի 5]], հին տոմարով հուլիսի 24-ին - [[1985]], [[հունիսի 2]]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։
 
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Փոքր տարիքից զրկվել է մորից։ Նրան խնամել ու դաստիարակել է բանասաց տատը (հոր մայրը)`՝ Աննա Մովսեսի Մարտիրոսյան-Ավչյանը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցներում, որտեղ նրա ուսուցիչներն էին [[Հակոբ Աղաբաբ]]ը, [[Աթաբեկ Խնկոյան]]ը, [[Դանիել Ղազարյան]]ը, [[Նինա Խանոյան]]ը։ Հետո սովորել է [[Ներսիսյան դպրոց]]ում, որը չի ավարտել։
 
Նրա առաջին բանաստեղծություը տպագրվել է 1923-ին, «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրում։ 1923-37-ին աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա ակումբի վարիչ և նկարիչ։ 1924-ին նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ 1941-46-ին [[Ռուբեն Աղաբաբ]]ի հետ, ղեկավարել է [[Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ը, իսկ 1950-61-ին եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-64-ին աշխատել է Վրացական ԽՍՀ ԳԱ Շոթա Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 64}}</ref>