«Սուրեն Աղաբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 11.
'''Սուրեն Աղաբաբյան''' ([[1922]], [[հունվարի 22]] - [[1986]], [[մարտի 19]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («[[Եղիշե Չարենց]]» երկհատոր մենագրության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1949-ից։
 
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ`այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ 1944-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-48-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-51-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-51-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-86-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սովետական գրականության բաժնի վարիչ։
 
1950-ին «Գյուղը [[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-ին «[[Ակսել Բակունց]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։