Առանց խմբագրման ամփոփման
No edit summary |
No edit summary |
||
Տող 5.
==Նպատակները==
Սկզբնական կոդն օգտագործվում է որպես կատարվող ծրագիր ստեղծող պրոցեսի մուտք։ Այն նաև օգտագործվում է որպես մարդկանց միջև հաղորդակցման ալգորիթմների մեթոդ։ Ծրագրավորման տեխնիկա սովորելու համար ծրագրավորողները հաճախ համարում են օգտակար ընթացիկ սկզբնական կոդը վերանայելը։ Սկզբնական կոդի մատչելի դարձնելը բոլոր ծրագրավորողներին հաճախ նշվում է որպես վերջիններիս ծրագրավորման հմտությունների լավացման կարևոր գործոն։ Որոշ մարդիկ սկզբնական կոդը դիտարկում են որպես արտահայտիչ դերասանական միջոց։
Ծրագրակազմը այլ համակարգչային պլատֆորմի վրա տեղափոխելը սովորաբար անչափ դժվար է առանց սկզբնական կոդի։ Ծրագրի որոշակի կտորների տեղափոխելիությունը առանց ծրագրային կոդի հաշվողական տեսակետից հիմնականում թանկ է։ Տեղափոխելիության հնարավոր ընտրանքները ներառում են կոդի երկուական թարգմանությունը և սկզբնական պլատֆորմի էմուլյացիան։ Կատարվող կոդի դեկոմպիլյացիան կարող է օգտագործվել ասեմբլերով կամ բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով սկզբնական կոդ ստանալու համար։
Ծրագրավորողները ծրագրակազմի մի հատվածից վերցված սկզբնական կոդը հաճախ հարմարացնում են մեկ այլ նախագծում օգտագործելու համար։ Այս գաղափարը հայտնի է որպես ծրագրակազմի վերագործածելիություն։
|