«Ելակոդ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Համակարգչային գիտության բնագավառում սկզբնական կոդը որևէ ծրագրավորման լեզվով գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է համակարգչի գործողությունները մատնանշելու համար։
Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային ֆայլերից, երբեմն պահվում է տվյալների բազայում որպես պահպանված պրոցեդուրա, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի ֆայլերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել կատալոգների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի կամ ինտերպրետատորի օգնությամբ միանգամից կատարվել։կոդի։
Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։