«Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (34), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
== Ռելիեֆ ==
[[Պատկեր:246886809 343c5a6348 b.jpg|300px|մինի|Ախուրյանի կիրճը]]
Ռելիեֆի գլխավոր տարրը [[Արարատյան գոգավորություն]]ն Է1, որը ձգվում է [[Ախուրյան]]ի գետաբերանից մինչև [[Նախիջևանի գոգավորություն]]։ Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի [[Արարատյան դաշտ]], լեռնաճյուղերը ջրբաժան են գետերի միջև, որոնք առաջացրել են նեղ, խոր քարքարոտ կիրճեր ([[Քասաղ]]ի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն)։ Շրջակա հրաբուխներից ժայթքած լավաները առաջացրել են նախալեռնային գոտու սարավանդները (Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի)։ Անցումը դաշտից դեպի նախալեռներ կտրուկ է, երբեմն՝ աստիճանական։
Հրաբխային ապարները մերկացել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմապիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ [[Հրազդանի կիրճ]]ի [[Երևան]]ի հատվածում, Ազատի կիրճում և այլն։ Նախալեռներից անցումը դեպի հրաբխային զանգվածների միջին և վերին գոտիները կատարվում է աստիճանաբար։ Նախալեռնային սարավանդները և լեռնալանջերը ծածկված են երիտասարդ հրաբխային ապարներով։ Լեռնագրության հիմնական միավորներից են [[Ծաղկունյաց լեռնաշղթա]]ն, [[Արայի լեռ]]ը, [[Հատիս]], [[Գութանասար]] հանգած [[Հրաբուխ|հրաբուխներ]]ը, Եղվարդի եռաբլուրները, [[Արտենի]], [[Իրինդ]] հրաբխային կոները։ Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆի ձևավորման գործում որոշակի ազդեցություն է թողել [[Արաքս]] գետը, որը հունը հաճախ փոխել է՝ առաջացնելով դարավանդներ։ Արմավիրի տարածաշրջանում պահպանվում է Երասխահունը (Արաքսի հին հունը)։
 
Տող 12.
 
== Կլիմա ==
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40։ Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա)։ Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30°C, նվազագույնը՝ -42°C (Ապարան), առավելագույնը՝ 42°C (Արարատ)։ [[Գարուն]]ը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխական, ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չոր եղանակների գերակշռությամբ։ Միջլեռնային գոտում կլիմայական եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին։ Կլիման ավելի մեղմ է։ Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20°C է։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գոգավորության հատակին ամեն տարի չէ, որ ձնածածկույթ է ձևավորվում։ Քամիների արագությունը, ըստ բարձրության, ավելանում է, առավելագույնը՝ ձմռանը։ Կլիման դեպի լեռնագագաթներ խստանում է, [[ձմեռ]]ը տևական է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14°C։ Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10°ՇC-ից, նվազագույնը՝ -40°C։ Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումները՝ 230-900 մմ։ Մակերևութային հոսքը գրեթե բացակայում է։
 
== Ջրագրություն ==
Բացի [[Մեծամոր (գետ)|Մեծամոր]]ից, գետերը (Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Վեդի) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները։ Հրաբխային լեռնազանգվածների շրջանում գերիշխում է ստորերկրյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին։
Տարածքում են [[Թալինի ջրանցք|Թալինի]], [[Ապարանի ջրամբար|Ապարանի]], Արագածի, Ազատի, [[Աղբյուրակի ջրամբար]]ները, Աշտարակի, [[Արտաշատի ջրանցք|Արտաշատի]], [[Էջմիածնի ջրանցք|էջմիածնի]], [[Կոտայքի ջրանցք|Կոտայքի]], Գառնու, [[Արզնի-Շամիրամի ջրանցք|Արզնի-Շամիրամի]], Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքները։
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|300px|մինի|Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ Ցորեն արարատյան (Triticum araraticum)]]
 
== Գոտիականություն ==
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|300px|մինի|Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ Ցորեն արարատյան (Triticum araraticum)]]
Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը։ Շրջանում իրար են հաջորդում անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, տեղ-տեղ՝ անտառային, ենթալպյան ու ձնամերձ լանդշաֆտային գոտիները։ Լանդշաֆտները փոխվել են առավել չափերով, ենթարկվել են մարդու տևական գործունեության ազդեցությանը։ Հյուսիսում և արևելքում որոշ տարածքներ ներառված են [[Խոսրովի անտառ]] և [[Էրեբունի արգելոց|էրեբունիի արգելոցների]], Գոռավանի ավազուտներ, Որդան կարմիրի, Բանքսի սոճու, Հանքավանի արգելավայրերի մեջ։