«Շամբ Կարնո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շամբ Կարնո''', ճահիճների համակարգ Հայկական լեռնաշխարհում, էրզրում քաղաքից հյուսիս, Արևմտյա...»:
(Տարբերություն չկա)

06:57, 20 Մարտի 2014-ի տարբերակ

Շամբ Կարնո, ճահիճների համակարգ Հայկական լեռնաշխարհում, էրզրում քաղաքից հյուսիս, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։ Առաջացել է էրզրումի հարթավայրում, գետի ընթացքի դանդաղելու, գետագալարների, լճացումների ու բուսապատվելու հետևանքով։ Կան ջրլող թռչուններ, կինճ։ Հնում այստեղ եղել է նաև լիճ, որը Ղազար Փարպեցին հիշատակում է <Կարնո ծով> անվամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։