«Հոգեգալուստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հոգեգալուստ''', քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հոգեգալուստ''', [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] «իջնելու» կրոնական ավանդությանը: Տոնվում է [[Զատիկի տոնԶատիկ|Զատկից]] 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը): Հոգեգալուստը Մովսես մարգարեին
Աստծո «[[տաս պատվիրաններ|տաս պատվիրանների]]» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է: Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն իբր Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական
օրենքով»: Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին): [[Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոս|Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի]] ([[1166]]—[[1973|73]]թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ: