Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
== Հացահատիկային բույսեր ==
Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ [[մարդ]] օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են [[հացահատիկային բույսեր]]ը՝ [[ցորեն]]ը,[[աշորա]]ն, [[գարի]]ն, [[հաճար]]ը, [[վարսակ]]ը, [[կորեկ]]ը, [[եգիպտացորեն]]ը, [[սորգո]]ն, [[բրինձ]]ը, [[հնդկացորեն]]ը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են [[հացազգիներ]]ի ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։
Հացահատիկային հիմնական բույսը ցորենն է, որից պատրաստում են [[հաց]], [[մակարոն]]ի և [[ձավար]]ի բազմաթիվ տեսակներ, [[հրուշակեղեն]] և այլն։ Ցորենից ստացվում է [[սպիրտ]], [[օսլո]], [[սոսինձ]] և այլ արտադրանքներ։ Ցորենը պարունակում է 12-25% [[սպիտակուց]], 60-64% [[ածխաջրեր]], 2% [[ճարպ]], 2% [[թաղանթանյութ]], [[ֆոսֆոր]], [[երկաթ]], [[կալցիում]] և [[վիտամիններ]]։
Մարդը ցորենը սկսել է մշակել շատ հնագույն ժամանակներից։ [[Սովետական Միություն]]ումկատարված հնագիտական [[պեղումներ]]ը ցույց են տվել, որ ցորենի մշակությունը հայտնի է եղել մեր թվարկությունից 3000-5000 տարի առաջ [[Թուրքմենստան]]ի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Ադրբեջան]]ի, [[ՈՒկրաինա]]յի ներկայիս տարածքներում:
Կա ցորենի 15 տեսակ, դրանից մարդն ընտել և մշակում է երկուսը` կարծր և փափուկ տեսակները: Հատուկ արժեք է ներկայացնում կարծր [[ցորեն]]ը, որի հատիկը ավել հարուստ է սպիտակուցային նյութերով: Եթե փափուկ ցորենի մեջ,սպիտակուցի պարունակությունը հասնում է 10-17%, կարծրինը հասնում է 24-25%: Ամենաբարձր որակի [[մանրաձավարեղեն]]ը, մակարոն-վերմիշելները և հրուշակեղենի տեսակները ստանում են կարծր ցորենի ալյուրից:
 
== Տեսակներ ==