«Հյուրանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հյուրանոց''', տվյալ բնակավայրը ժամանած քաղաքացիների ժամանակավոր բնակության շենք: Ավտոտուրիստ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հյուրանոց''', տվյալ [[բնակավայր]]ը ժամանած քաղաքացիների ժամանակավոր բնակության շենք: Ավտոտուրիստների հյուրանոցը կոչվում է [[մոթել]]: Առաշին հյուրանոցները ստեղծվել են հին աշխարհի երկրներում, սովորաբար ուխտավայրերում, մայրուղիներին մոտիկ, խոշոր առևտրական կետերում: Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց կազմավորվել է քաղաքային հյուրանոցի [[ժամ]]անակակից տիպը, որպես կենտրոնական նախասրահի, միջանցքների շուրջը դասավորված [[ննջարան]]-համարների, սպասասրահների, ռեստորանի ու օժանդակ սպասարկման սենյակների համակարգ: [[ՍՍՀՄ]]-ում, 1950 թվականի վերջերին կառուցվել են հարմարավետ, բարձրորակ կահավորված ու սարքավորված բազմաթիվ հյուրանոցներ (օրինակ, [[Մոսկվա]]յում «Ռոսիա»-ն՝ 6000 տեղով):Սովետական Հայաստանում առաջին հյուրանոցները կառուցվել են 1926—1932 թվականներինԼթվականներին: Երեվանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ «[[Երևան]]»), «[[Սևան]]» (երկուսն էլ կառուցվել է ճարտարապետ Ն. Բունիաթյանը) և Լենինականում՝ «[[Լենինական]]» (ճարտարապետ Դ. Չիսլյան), հետագայում՝ նաև Կիրովականում, Ղափանում, Ալավերդիում, էջմիածնում և այլուր:1950—1970 ական թվականներին կառուցվել են Երևանում՝ «Արմենիա» (ճարտարապետ Մ. Դրիգորյան), «[[Անի]]» (ճարտարապետներ՝ Ֆ. Դարբինյան, Ֆ. Հակոբյան, Է. Սաֆարյան) և «Դվին» (ճարտարապետներ՝ Ա. Ալեքսանյան, Ֆ. Հակոբյան, է. Սաֆարյան), [[Լենինական]]ում (ճարտարապետ Դ. Դազազյան), Դիլիջանում (ճարտարապետ Հ. Աչյան), [[Ստեփանավան]]ում (ճարտարապետ Շ. Սահակյան), [[Իջևան]]ում (ճարտարապետ Պ. Թումանյան), [[Արտաշատ]]ում ( ճարտարապետ Ե. Մելիքյան) և այլն:
 
{{ՀՍՀ}}