«Չեռնոգորցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Չեռնորորցիներ''', ազգ Հարավսլավիայում։ Ընդհանուր թիվը՝ 509 հազար (1978 թվականին)։ Մեծամասնությ...»:
(Տարբերություն չկա)

08:52, 19 Մարտի 2014-ի տարբերակ

Չեռնորորցիներ, ազգ Հարավսլավիայում։ Ընդհանուր թիվը՝ 509 հազար (1978 թվականին)։ Մեծամասնությունը բնակվում է Չեռնոգորիայում (356հազար․) և Սերբիայում (125 հազար)։ Խոսում են սերբա-հորվաթերենի շտոկավյան բարբառով։ Հավատացյալների մեծ մասը ուղղափառներ են․ կան մահմեդականներ։ Մշակույթում և կենցաղում շատ ընդհանրություններ ունեն սերբերի հեո, սակայն լեռնային պայմաններից բխող մեկուսացվածությունը, օսմանյան լծի դեմ բազմադարյա պայքարը և դրա հետևանքով ռազմականացված կենցաղը դանդաղեցրել են Չեռնոգորիայի հասարակական-տնտեսական․ զարգացումը և նպաստել նահապետական-ցեղային հարաբերությունների տևականությանը։ Ավանդական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։ 1945 թվականին Հարավսլավիան սոցիալիստական հռչակելուց և Չեռնոգորիայի Հանրապետության ստեղծումից հետո զարգացել են Չեռնոգորիայի տնտեսությունն ու մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։