«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
 
==Հովսեփ==
'''Հովսեփ Օրբելին''' ծնվել է 1887թ.-ի մարտի 20-ին [[Քութաիս]]ում: Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ եւ հասարակական գործիչ է: Նա հանդիսացել է [[ՍՍՀՄ]] ԳԱ ակադեմիկոս (1935), [[ՀՍՍՀ]] ԳԱ ակադեմիկոս: Հ. Օրբելին հիմնադրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ազգային ակադեմիա]]ն եւ եղել է առաջին նախագահը (1943-1947): '''Ռուբեն''' եւ '''Լեւոն''' '''Օրբելիների''' եղբայրն է: Հ. Օրբելին 1904թ.-ին ավարտել է [[Թիֆլիս]]ի արական III գիմնազիան, 1911թ.-ին՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաեւ արեւելագիտության ֆակուլտետի հայերեն-վրացերեն-պարսկերեն բաժնի դասընթացներին: Աշակերտել է ականավոր գիտնականներ ''[[Ն. Յա.Նիկողայոս Մառ]]ին'', ''[[Ն. Գ. Ադոնց]]ին'', ''[[Ի. Ա. Ջավախիշվիլուն]]'', ''[[Յա. Ի. Սմիռնով]]ին'' եւ ուրիշների: Նա դեռեւս ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ, ''[[Բրոկհաուզ]]ի'' եւ ''[[Եֆրոն]]ի'' նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական եւ մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Հ. Օրբելին 1906-1917 թթ.-ին ''[[Ն. Մառ]]իՄառի'' ղեկավարությամբ մասնակցել է [[Անի]]ի պեղումներին եւ այլ հնագիտական արշավախմբերին: 1909թ.-ին ուսումնասիրել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի հայկական արձանագրություները: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հայ-վրացական բանասիրության ամբիոնում: 1911-1912 թթ.-ին [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ ուսումնասիրել է [[Մոկս]]ի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, [[Էրզրում]]ի, [[Բայազետ]]ի, [[Վան]]ի, [[Աղթամար]]ի, [[Բագավան]]ի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ է կատարել [[Թոփրակկալե]]ում եւ [[Հայկաբերդ]]ում: 1912թ.-ին ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռուսական հնագիտական ընկերության անդամ: Սկսած 1914թ.-ից [[Պետերբուրգ]]ի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն եւ [[Հայաստան]]ի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916թ.-ին [[Վան]]ում [[Ն. Մառ]]իՄառի հետ պեղումներ կատարելով՝ հայտնաբերել է [[Ուրարտու]]ի թագավոր [[Սարդուրի Բ]]-ի մեծածավալ սեպաձեւ արձանագրությունը: 1917-1918 թթ.-ին շարունակել է աշխատանքը [[Պետրոգրադ]]ի համալսարանում, դասավանդել է նաեւ Հնագիտության ինստիտուտում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտական ընկերության իսկական անդամ: 1919 թ.-ին Հ. Օրբելին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ: Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել է [[Հայաստան]]ի եւ [[Վրաստան]]ի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920 թ.-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921-1922 թթ.-ին՝ տպարանը: 1920 թ.-ին ընտրվել է [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]]ի ավանդապահ, 1926 թ.-ին հիմնադրել եւ գլխավորել է Արեւելքի բաժինը, 1934 թ.-ին նշանակվել է [[Էրմիտաժ]]ի տնօրեն եւ ղեկավարել է այն մինչեւ 1951 թ.-ը: 1928-1929 թթ.-ին եւ 1936թ.-ին Հ. Օրբելին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է [[Դաղստան]]ում, [[Հայաստան]]ում եւ ուսումնասիրել է [[Գառնի]]ի, [[Պտղնի]]ի, [[Փարպի]]ի, [[Աշտարակ]]ի, [[Ամբերդ]]ի հուշարձանները: 1931 թ.-ին [[Լոնդոն]]ում մասնակցել է Իրանական արվեստի եւ հնագիտության միջազգային II, 1935 թ.-ին [[Լենինգրադ]]ում-[[Մոսկվա]]յում՝ III համաժողովներին եւ կարդացել է զեկուցումներ: 1937-1938 թթ.-ին համատեղության կարգով եղել է [[ՍՍՀՄ]] ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938 թ.-ին ընտրվել է [[ՍՍՀՄ]] ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ: Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է [[Էրմիտաժ]]ի գեղարվեստական արժեքների էվակուացիան [[Սվերդլովսկ]], այնուհետեւ, մնալով պաշարված [[Լենինգրադ]]ում, ապահովել է [[Էրմիտաժ]]ի եւ մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը: 1942 թ.-ին հիվանդ վիճակում [[Լենինգրադ]]ից տեղափոխվել է [[Երեւան]], 1943 թ.-ին ընտրվել է [[ՀՍՍՀ]] նորաստեղծ ԳԱ իսկական անդամ եւ նախագահ: 1944 թ.-ի հունիսին վերադարձել է [[Լենինգրադ]], ղեկավարել է [[Էրմիտաժ]]ի վերականգնման աշխատանքը: Հ. Օրբելին 1946 թ.-ին [[Նյուրնբերգ]]ի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել է ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները [[Լենինգրադ]]ի նկատմամբ: 1951-1953 թթ.-ին եղել է [[ՀՍՍՀ]] ԳԱ հնագիտական արշավախմբերի կոնսուլտանտ-ղեկավարը: 1955 թ.-ի նոյեմբերին նշանակվել է [[Լենինգրադ]]ի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ.-ի հուլիսին՝ նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնի վարիչ: 1956 թ.-ին հիմնադրել եւ մինչեւ կյանքի վերջը ղեկավարել է [[ՍՍՀՄ]] ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի [[Լենինգրադ]]ի բաժանմունքը:
Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է [[Անի]]ի հնադարանում պահվող եւ այժմ մեծամասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը եւ այլն): Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը: Դեռեւս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток»)հանդեսում տպագրել է [[Անի]]ի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.): Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձեւը: Նա զբաղվել է նաեւ բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական եւ քրդական բարբառների բառարաններ: Նա խմբագրել է ''«[[Սասունցի Դավիթ]]»'' դյուցազնավեպի համահավաք բնագիրը եւ ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն եւ հայերեն): Հ. Օրբելին ուսումնասիրել եւ ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.): Նա ռուսերեն է թարգմանել նաեւ հայ պատմիչների՝ [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցու]], [[Թովմա Արծրունու]] երկերը, ([[Եղիշե]], «Վարդանի եւ հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ: Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է [[Աղթամար]]ի տաճարի նրա ուսումնասիրությունը: Հ. Օրբելին կազմել է [[Անի]]ի եւ շրջակայքի ճարտարապետական եւ հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին եւ միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, [[Կ. Վ. Տրեւեր]]ի հետ ուսումնասիրել է [[Էրմիտաժ]]ում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը: Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից եւ բրոնզից», 1935 թ., ռուս.): Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է [[Լոնդոն]]ի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ [[Թեհրան]]ի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ [[Իրան]]ի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նա պարգեւատրվել է [[Լենին]]ի 2 եւ Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով: Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին [[Լենինգրադ]]ում եւ թաղված է [[Լենինգրադ]]ի [[Բոգոսլովսկոյե]] գերեզմանատանը:
==Օրբելի եղբայրների տուն-թանգարան==
Թանգարանը ստեղծվել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ, [[Ծաղկաձոր]]ում, Օրբելիների ամառանոցում: Այն գործում է 1982 թ.-ի հուլիսի 6-ից: Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լեւոն Օրբելու 100-ամյակը: Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են [[Լ.Ռուբեն Օրբելի]]ի, [[Հ.Լևոն Օրբելի]]ի, [[Ռ.Հովսեփ Օրբելի]]ի, կյանքին ու գիտական գործունեության տաբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ: Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ: Թանգարանը զարդարում է վերջինիս հարակից տարածքում կագնեցված Օրբելի եղբայրների հուշաքանդակը (հեղինակ` Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյան):
 
==Հիշատակում==