«Ֆիրդուսի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
[[Պատկեր:Ferdowsi Square (Tehran).jpg|մինի|200px|Ֆիրդուսու արձանը [[Թեհրան]]ի Ֆիրդուսի հրապարակում]]
'''Ֆիրդուսի''' ([[պարսկերեն]]`՝ فردوسی , կարդ.՝ ''Ֆերդոսի'', ծ. 930-935, մ. 11-րդ դարի առաջին քառորդ) պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «[[Շահնամե]]» [[պոեմ]]ի հեղինակը։
 
== Ծննդյան թվականի հարցը ==
 
Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. ''«Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի`տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի [[Հազկերտ]]ի պատմությունը [[Սեֆոնդարմոդ]] ամսի [[Արադ]] օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։''
 
Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ [[Մոհլ]]ը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934-ին էլ [[Իրան]]ում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ։<ref>{{cite book|author=Է.Բ. Աղայան|title=Դրվագներ Արևելքի գրականության պատմության|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1971|page=էջ 19-20}}</ref>
34 076

edits