«Տանգո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 40 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Տանգոյի ծագումը: clean up, փոխարինվեց: : → ։ (8), → (2) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:TangoCouple.jpg|մինի|250px|Մի զույգ՝ Արգենտինական տանգո պարելիս]]
 
'''Տանգոն''' հասարակական, ինչպես նաև [[պարահանդեսային պարեր|պարահանդեսային]] [[պար]] է, որն «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, [[Արգենտինա]]յի [[Բուենոս Այրես]] և [[Ուրուգվայ]]ի [[Մոնտեվիդեո]] քաղաքներում[[քաղաք]]ներում, և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես [[տանգո երաժշտություն]]։
 
Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։ Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. [[Արգենտինական տանգո]], [[Ուրուգվայական տանգո]], [[Տանգո (պարահանդեսային)|Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր)]], [[Ֆիննական տանգո]], և վինտաժ ոճեր։ Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։
[[Խորխե Լուիս Բորխես]]ը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և հաբաներայի թոռը»։ Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառն գործածվել է [[XIX դարիդար]]ի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է [[Փարիզ]]ում [[XX դարիդար]]ի սկզբին։
 
2009 թվականին, [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել։<ref>[http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/8282781.stm Tango gets UN cultural approval]</ref><ref>[http://www.lanacion.com.ar/1180674 Declaran el tango patrimonio cultural de la humanidad]</ref>
 
*Աֆրիկյան ստրուկներն ու կանդոմբեն
Բուենոս Այրեսը եղել է աշխարհի ստրկավաճառության ամենախոշոր կենտրոններից մեկը, ու զարմանալի չէ, որ 1800-ական թվականներին Բուենոս Այրեսի բնակչության քառորդ մասը սևամորթ էր։ Այդուհանդերձ այստեղ նրանք ավելի ազատ էին իրենց ավանդույթներին[[ավանդույթ]]ներին հավատարիմ մնալու, մասնավորապես որոշ ծեսերի[[ծես]]երի անցկացնելու, դրանցից մեկը [[հարվածային գործիքներիգործիք]]ների վրա հիմնված [[երաժշտություն]] էր և կանդոմբե կոչվող պարը։ 1853 թվականին ստրուկների ազատականացումից հետո կանդոմբեն, իր վրա կրելով այլ մշակույթների ազդեցությունները, վերափոխվեց միլոնգայի, ապա տանգոյի։
 
*Հաբաներա, կոնտրադանզա և պոլկա
19-րդ դարի կեսերին սևամորթների կողմից Բուենոս Այրես բերված պարերից էր նաև հաբաներան։ Այս պարն իր արմատներով խորանում է դեպի [[Հավանա]], [[Կուբա]] և իսպանական կոնտրադանզան։ Հաբաներան իր մեջ ներառում էր կոնքերով աֆրիկական պարերին հատուկ ալիքաձև շարժումներ և եվրոպական վալսի տարրեր։ Սա հետագայում միախառնվեց պոլկայի հետ դառնալով տանգոյի առաջացման սկզբնաղբյուրներից մեկը։
==Տանգոյի ոճեր==
[[Պատկեր:Tango au01.JPG|մինի|250px|Տանգոն՝ Բուենոս Այրեսի փողոցներում]]