«Բասկերեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 010 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (93.187.161.99 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Addbot մասնակցի վերջին տարբերակին։)
No edit summary
'''Բասկերեն''' (Euskara)՝ լեզու։ Բասկերենը համարվում է առանձին մեկուսի լեզու։ Բասկերեն խոսում են աշխարհում 580 000 մարդ, [[Իսպանիա]]յի [[Բասկ]] գավառում։
 
Միջազգային Լեզվաբանական Ակադեմիայի նախագահ, Լեզուների Բասքյան Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ, Երևանի Պետական Համալսարանի Ռոմանո-ֆիլոլոգիական (?) ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանի խոսքերով՝ Բասքերի Հայկական ծագումը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ Հին Հայերի արտագաղթը Պիրենեյան թերակղզի՝ սկսվել է առնվազն 5 հազար տարի առաջ:
{{Lang-stub}}
 
Անցյալ դարի վերջերում, հայտնի Անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը, լրիվ պատահական, շատ հետաքրքիր բացահայտություն կատարեց: Լինելով բավականին հայտնի բասքոլոգ, Դոջսոնը՝ սեփական զարգացվածությունն ընդլայնելու շրջանակներում, որոշեց սովորել Հայերեն, և, այդ նպատակով, ընդունվեց փարիզյան «Էկոլ սփեսիալ»: Ընդամենը երկամսյա ուսումնասիրություններից հետո, նա հայտնաբերեց, որ շատ Հայերեն բառեր համապատասխանում են Բասքերենին: Սրան վերաբերող նրա ենթադրությունների ձեռնարկը լույս տեսավ 1884թ.ին «Էուսքերա» («Բասքերեն լեզու») ամսագրում՝ «Բասքերեն բառերը Հայերեն լեզվում» խորագրով: Երկու լեզուներում Դոջսոնին հանդիպած զուգահեռների ցուցակն իր մեջ ընդգրկում էր 50-ից ավելի բառեր:
{{Link FA|de}}
 
{{Link FA|eo}}
Սա նման էր կայծակի՝ պարզ երկնքում, հատկապես այն գիտնականների համար, ովքեր գտնվում էին Բասքո-Վրացական հիպոթեզի հիպնոսի ազդեցության ներքո: Ինքը՝ Է.Դոջսոնը՝ չկարողանալով բացատրել Բասքո-Հայկական բազում բառերի համապատասխանությունը, ենթադրեց, որ այդ բառերը կարող էին առաջանալ Հայերենում.. Վրացական լեզվի ազդեցության ներքո… չնայած այն հանգամանքի, որ դրանք չունեին իրենց համարժեքը Վրացերենում: Այնուամենայնիվ՝ խոսքը բառերի մի այնպիսի կարևոր հատվածի մասին էր, որը տրադիցիոն համարվում է ցանկացած լեզվի ավանդական և պատմական հիմքը:
{{Link FA|eu}}
 
{{Link FA|hu}}
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հայտնաբերված Բասքո-Հայկական համապատասխանությունները երկու լեզուներում էլ պահպանվել են համարյա լրիվ փոխհամաձայնության մակարդակի վրա:
{{Link GA|no}}
 
{{Link GA|sv}}
Ներկայումս Բասքերենում և Հայերենում գոյություն ունեն հայտնաբերված իրար 600 համապատասխանող բառեր:
 
Դրանցից են օրինակ՝
Բասք. չար (վատ, ջղային) - Հայ. չար (վատ, չար),
Բասք. անտի (այնտեղից) - Հայ. անտի (այնտեղից),
Բասք. այիս (քամի) - Հայ. այիս (քամի),
Բասք. զատի (առանձին) - Հայ. զատ (առանձին),
Բասք. տեղի (տեղ, վայր) - Հայ. տեղի (տեղ, վայր),
Բասք. արդի (ոչխար) - Հայ. արդի (ոչխար),
և այլն…
 
 
Բասքերի և Հայերի էթնոլեզվաբանական կապերի տեսությունում երկրորդ կարևոր հայտնագործությունը արվեց ավելի քան քառորդ դար անց: 20-ական թվականներին երիտասարդ Բասք ֆիլոլոգ Բեռնարդո Էստորնէս Լասան, հետագայում՝ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, զբաղվում էր Բասքական ֆոլկլյորի հավաքագրումով Ռոպկալյան հարթավայրում՝ Նավարրա պրովինցիայի արևելքում: Այսպիսով՝ Նավարրայի համարյա ամենաարևելյան սահմանին գտնվող Իսաբա գյուղում, Էստորնես Լասան գրառեց տեղական պատումը այն մասին, որ Իսաբա գյուղը հիմնել են Հայերը, որոնք Նավարրայի առաջին բնակիչներն էին ու Բասքերի նախահայրերը: Պատումում ճշտվում է, որ Բասքերի նախահոր անունը Հայթոռ էր և նա եկել էր Հայաստանից՝ իր 7 որդիների հետ, որոնց պատվին էլ հիմնել էր Նավարրայում առաջին յոթ բնակավայրերը: Ասվում է նաև, որ եկվոր Հայերին՝ Բասքերի նախնիներին, հայտնի էին մետաղամշակման գաղտնիքները:
 
Արդյունքում, գյուղի արխիվներում հայտնաբերվեց մի մագաղաթ՝ պատմական փաստաթուղթ, որը հաստատեց բերանացի պատումը:
 
Հատկանշական է նաև, որ Բասքերենից «Իսաբա» թարգմանվում է ինչպես «Նախնիների հետք», և, չնայած որ դա կարող է լիովին անհավանական թվալ՝ փաստը մնում է փաստ, որ Իսաբա գյուղում մինչև այժմ էլ գոյություն ունի ճանապարհ՝ «Էրմինիա» անվանումով: Ազգային ավանդույթը կապում է այդ անունը «Արմենիա» («Հայաստան») անվան հետ՝ կոչված Նավարրայի առաջին տեղաբնակների պատվին:
 
Այս ամենը կարող էր հանդիսանալ Բասք ծերունիների պատկերացումների ծնունդ, ինչպես երկար ժամանակ համարում էին ուսումնասիրողները, բայցևայնպես՝ գործին լծվեցին լեզվաբանությունը և պատմագիտությունը, ինչպես նաև՝ միֆոլոգիան:
 
Պարզվեց, որ Բասքերենում լեգենդար նախահոր Հայթոռի անունը բառացի նշանակում է «Հայից եկած», ինչը բավականին ճիշտ արտահայտում է Հայերեն լեզվում «հայ թոռ» (Հայի թոռ) բառակազմությունը, ինչպես դա ցույց տվեց հայտնի Գերմանացի գիտնական Յոզեֆ Կարստը:
 
Պարզվեց նաև, որ Հայերի հայտնի նախահայր Հայկը իրոք ունեցել է թոռ, որի անունն էր՝ Պասկամ: Առաջին անգամ Հայկական Պասկամ անվան և Բասքերի ինքնանվանման հավանական կապը մատնանշել է Ն.Մարրը: Հետաքրքրաշարժ է, որ Բասքերենում գոյություն ունի «հայթոռէն սէմէ» («մաքրարյուն») արտահայտությունը՝ ինչը բառացի նշանակում է՝ «Հայթոռի որդի»: Սա վկայում է այն մասին, որ հնում Բասքերի մոտ մաքրարյուն էին համարվում միայն նրանք, ովքեր ունեին ծագումնաբանական ուղիղ կապ՝ Հայաստանից եկած Հայթոռի ժառանգներից որևէ մեկի հետ:
 
 
Բացի այս ամենը՝ Հայկական Լեռնաշխարհում և Բասքոնիայում գոյություն ունեն ահռելի քանակության տոպոնիմ էլեմենտների նմանություններ, որոնք երբեմն հասնում են սովորական նմականակումների մակարդակի:
 
Դրանցից են օրինակ՝
Հայկ. Աշտարակ (քաղաք Հայաստանում) - Բասք. Աստարակ (բնակավայր Ֆրանսիայի հարավում),
Հայկ. Գորիս (քաղաք հարավ-արևելյան Հայաստանում) - Բասք. Գորիս (բնակավայր Բասքոնիայում),
Հայկ. Դեբա (գետ հյուսիսային Հայաստանում) - Բասք. Դեբա (գետի անվանում Բասքոնիայում),
Հայկ. Շուբրիա (Սասունի նահանգի հնագույն անվանումը) - Բասք. Շուբերոա (Բասքյան նահանգի անվանում՝ Ֆրանսիայում),
Հայկ. Արաքս (հայտնի գետի անվանում) - Բասք. Արաքս (գետի անվանում Բասքոնիայում),
Հայկ. Արան (բնակավայր Հայաստանում) - Բասք. Արան (տարածված տոպոնիմ Բասքոնիայում),
Հայկ. Քարքար (տեղանք Արևմտյան Հայաստանում) - Բասք. Քարքար (հայտնի տոպոնիմ Բասքոնիայում),
Հայկ. /ըստ Սարգսյանի/Արարատ (լեռ Արևմտյան Հայաստանում, ըստ ինձ Արալեռ - Բասք. Արալար (լեռ Բասքոնիայում)
և այլն…
 
Առաջ՝ նման տոպոնիմ համապատասխանությունները կարող էին համարվել ուղղակի համընկում: Բայց Հայ-Բասքյան զուգահեռները ունեն կարևոր նշանակություն և, հիմնականում, երկու լեզուներում էլ թարգմանվում են նույն նշանակությամբ և իմաստով:
 
Բոլորին հայտնի է, որ Բասքերը Արևմտյան Եվրոպայի ամենահին ազգությունն են: Ամեն դեպքում՝ նրանք հայտնվել են այդ տարածքներում շատ ավելի վաղ, քան՝ հնդեվրոպացիները, որոնց առաջին արշավանքները վերաբերվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակին: Հետևաբար՝ Հայկական էթնոլեզվաբանական էլեմենտը, մինչ այդ, արդեն վաղուց գոյություն ուներ Արևմտյան Եվրոպայում, և, արդյունքւմ, զգալի ազդեցություն է գործել Եվրոպական քաղաքակրթության զարգացման գործընթացում:
 
 
3 դարերի ընթացքում Բասքերի Հայկական ծագման մասին գաղափարները դարձել են ազգային ավանդույթներ և բավականին լայն տարածում են գտել:
 
Սկզբնաղբյուրների ցանկը լրացնում է նաև XVII-րդ դարի Իսպանացի պատմաբան Գասպար Էսքոլանոն, որը իր Վալենսիա քաղաքի պատմության մասին գրքում (1610 թ.) գրում է, որ Համաշխարհային Ջրհեղեղից հետո՝ նախահայր Տուբալը՝ իր մարդկանցով, ափ իջավ Իսպանիայի արևելյան ափեզրին և նրանք բոլորը խոսում էին Հայերեն լեզվով:
 
Նույն Գասպար Էսքոլանոն արտակարգ ճշգրտությամբ նկարագրում է այն տեղանքները, որտեղ, ըստ պատումների, թաղված են Հայերի՝ Իսպանիայի առաջին բնակիչների, մասունքները: Այժմ այդ տեղանքներում, հիմնականում՝ այժմյան Կատալոնիայի տարածքում, կառուցված են Եկեղեցիներ, և այս հանգամանքը մատնանշում է, որ այդ տեղանքները դեռ շատ վաղ ժամանակներից համարվում էին Սուրբ:
Անանուն մասնակից