«Հնչյունական օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հնչյունական օրենք''', լեզվի զարգացման ընթացքում նրա հնչյունական համակարգում կամ բառի հնչյուն...»:
(Տարբերություն չկա)

04:44, 18 Մարտի 2014-ի տարբերակ

Հնչյունական օրենք, լեզվի զարգացման ընթացքում նրա հնչյունական համակարգում կամ բառի հնչյունակաև կազմում տեղի ունեցող կանոնավոր փոփոխությունները: Տարբերում են ընդհանուր պատմական և փոխազդեցական հնչյունափոխություններ: Պատմական հնչյունափոխությունը տեղի Է ունենում բոլոր դեպքերում, որտեղ հանդիպում Է համապատասխան հնչյունը՝ ընդգրկելով նույն կարգի բոլոր դեպքերը (օրինակ՝ գրաբարի աւ >օ բոլոր դեպքերում), երկրորդը՝ միայն որոշակի հնչյունական պայմաններում (շեշտի տեղափոխության հետևանքով առաջացող հնչյունափոխություն՝ տեր-տիրոջ): Հնչյունական օրենքները գործում են լեզվի զարգացման որոշակի ժամանակաշրջանում, հնչյունական միջավայրում և արեալում (տարածքում): Բացառությունները տվյալ հնչյունական օրենքից պայմանավորված են այլ հնչյունական օրենքների կամ օրինաչափությունների ազդեցությամբ: Հնչյունական օրենքի գաղափարը լեզվաբանության մեջ մտցրել Է Ա. Շլայխերը: Տեսությունը առավել ամբողջական մշակել են երիտքերականների գերմանական դպրոցի ներկայացուցիչները (Հ. Օստհոֆ, Կ. Բրուգման, Կ. Վեռներ և ուրիշներ): Պատմական հնչույթաբանության զարգացման շնորհիվ հնչյունական օրենքները մեկնաբաևվում են հնչույթի տեսության լույսի տակ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։