«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''''Օրբելի եղբայրները''''' աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում: ''Օրբելի եղբայրների'' ([[Սյունիք|Սյունյաց]] [[Օրբելյաններ]]ի) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի: Այն սերում է ''[[Մամիկոնյան]]ներից, [[Զաքարյան]]ներից'': 13-15-րդ դարերում [[Սյունիք]]ը անցել է [[Օրբելյաններ]]ի տոհմի տիրակալության տակ: Տոհմի գերեզմանատունը գտնվում է [[Նորավանք]]ում, որտեղ էլ թաղված է տոհմի պատմաբան [[Ստեփանոս Օրբելյան]]ը: Համաձայն նրա՝ Օրբել անունը ծագում է [[Վրաստան]]ում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից: Օրբելի եղբայրների հայրական պապը` ''Հովսեփ Հովակիմի Օրբելին'' (1810-1891), ուսանել է [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, որն ավարտելուց հետո անցել է հոգևոր ծառայության: Նա մահացել է 1891թ., թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում: Հովսեփ Հ. Օրբելին հինգ երեխա է ունեցել` երեք որդի և երկու դուստր: Նա, բարձր գնահատելով կրթության եւ գիտության դերը անհատի կյանքում, երեք որդիներին հիմնավոր կրթության է տվել: Նրա երկու որդիները` ''Դավիթ''ը և ''Համազասպը'', ավարտել են [[Խարկով]]ի համալսարանի բժշկական ֆակուլտետը: ''Դավիթ Օրբելին'' հոգեբույժ-ջղախտաբան էր, ''Համազասպը''՝ [[Թիֆլիս]]ում հայտնի բժիշկ-ատամնաբույժ:
''Օրբելի եղբայրները'' [[Սյունիք|Սյունյաց]] [[Օրբելյաններ]]ի իշխանական տան վրացական [[Օրբելիներ|Օրբելի ճյուղի]] աշխարհահռչակ երեք եղբայրներն են.
* [[Ռուբեն Օրբելի]]
* [[Լևոն Օրբելի]]
Տող 5.
 
==Ծնողները==
'''Աբգար Հովսեփի Օրբելին'''՝ Օրբելի եղբայրների հայրը, (1849-1912), Հովսեփ Հ. Օրբելու ավագ որդին է, ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հարավային շրջանների իշխանական տոհմում: Ա. Օրբելին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա, ուսման ավարտից հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի [[Նախիջևան]] քաղաքում, [[Նոր Բայազետ]]ում, ապա՝ [[Քութայիս]]ում: Հետագայում, [[Թիֆլիս]] տեղփոխվելուց հետո, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
Ծնվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հարավային շրջաններում իշխանական տոհմում: Հայրը՝ Աբգարը թիֆլիսաբնակ եկեղեցական Հովսեփ Օրբելու կրտսեր որդին եր, կրթված իրավաբան: Մայրը՝ Վառվառան [[Թբիլիսի|թփղիսյան]] հայտնի Արղության-Երկայնաբազուկների (Արգուտինսկի-Դոլգոռուկի) իշխանական տնից է:
 
'''Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի'''՝ Օրբելի եղբայրների մայրը, (1857-1937), նույնպես իշխանական ծագում ունի: ''Երկայնաբազուկները'' սերում էին ''[[Զաքարյաններ]]ից'': Երկայնաբազուկ՝ Մխագրձելի, մականունը տվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանին, ում հետնորդները, 13-րդ դարի վերջին, Մոնղոլիայում հանդես գալով որպես վասալներ, անվանվում են «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ: Ահա այսպես, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել ''Արղության-Երկայնաբազուկներ'': Վ. Արղության-Երկայնաբազուկը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետեւում երեխաների դաստիարակությանը և ուսմանը: Օրբելի եղբայրներն, իրենց ուսումնառության ողջ ընթացքում, մշտապես նամակագրական կապ են պահպանել իրենց մոր հետ, ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն: Նա, Ա. Օրբելու մահից հետո, սկսում է դասավանդել ֆրանսերեն եւ միաժամանակ զբաղվել հասարակական գործունեությամբ: Վ. Արղության-Երկայնաբազուկը թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում:
==Ռուբեն==
'''Ռուբեն Օրբելին''' ծնվել է 1880թ. փետրվարի 26-ին [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևանում]]: Հայ հնագետ է, հանդիսանում է ''ստորջրյա հնագիտության'' հիմնադիրը [[ՍՍՀՄ]]-ում: '''Լեւոն''' եւ '''Հովսեփ''' '''Օրբելիների''' ավագ եղբայրն է: Նա նախնական կրթությունը ստացել է [[Քութայիս]]ում, ապա՝ [[Թիֆլիս]]ի III դասական գիմնազիայում: 1903թ.-ին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում: 1906թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս: Տեսական կուրսեր է անցել [[Բեռլին]]ի եւ [[Ենա]]յի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան: Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի (ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն): 1918թ.-ից մանկավարժական աշխատանք է կատարել [[Տամբով]]ի համալսարանում: 1943թ.-ից ղեկավարել է [[ՍՍՀՄ]] ծովերում եւ գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ''ԷՊՐՕՆ'' (ռուս.՝ ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения): Նա հաստատել է, որ [[''Լեոնարդո դա Վինչի'']]''ն'' եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը: Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է [[Հայաստան]]ում եւ, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է [[Հայաստան]]ի գետերը: Նա ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը: Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ [[Ղրիմ]]ում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիայում, Խերսոնեսում եւ այլուր: 1939թ.-ին արշավախումբը [[Բուգ]] գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութական նավակ, որն այժմ ցուցադրված է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմածովային թանգարանում: Նա առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու եւ պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը: Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել ''«ստորջրյա հնագիտություն»'' եզրույթը (հետագայում առաջարկել է ''«հիդրոհնագիտություն»'' ձեւը): Նա հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը:
Ռ. Օրբելին մահացել է 1943թ. մայիսի 09-ին [[Մոսկվա]]յում:
 
Տող 25 ⟶ 26՝
 
==Հիշատակում==
Օրբելի եղբայրների անվան փողոցներ կան [[Երևան]]ում, ուկրաինական [[Կրիվիյ Ռիհ]], ռուսական [[Նիժնի Նովգորոդ]] և [[Սանկտ Պետերբուրգ]] քաղաքներում:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.youtube.com/watch?v=Z8b8PAptBuE Ֆիլմ Օրբելի եղբայրների մասին (ռուս.)]
 
== Գրականություն ==
* Հայկական սովետական հանրագիտարան, Երեւան, 1986թ.
* Օրբելի եղբայրների տուն-թանգարանի պաշտոնական կայքէջ [http://orbelimuseum.am//]
 
{{Անավարտ}}