«Արշալույս Թարվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 31.
Ծնվել է [[1945]]թ. [[հոկտեմբեր]]ի 15-ին [[ՀՀ]] [[Վայոց Ձոր]]ի [[մարզ]]ի (նախկին [[Եղեգնաձոր]]ի շրջան) Ելփին գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է [[1962]]թ. մեդալով։
 
[[1963]]թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը։ [[1968]]թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել [[ՀԽՍՀ]] ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում։ [[1969]]թ. [[մայիս]]ին զորակոչվել է ծառայության։ [[1970]]թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում։ [[1971]]թ. [[սեպտեմբեր]]ին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ [[1977]]թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, [[1979]]թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, [[1983]]թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ [[1997]]թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, [[2002]]թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ [[1980]]թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ [[1994]]թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, [[1997]]թ.` դեպարտամենտի պետ`պրոռեկտորիպետ՝պրոռեկտորի կարգավիճակով։ [[1998]]թ. [[հունիս]]ին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, [[2007]]թ. [[հուլիս]]ին վերընտրվել է այդ պաշտոնում, աշխատում է առ այսօր։ [[2006]] թվականից [[ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա]]յի թղթակից անդամ է։
 
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ։
 
==Գիտական գործունեություն և հրապարակումներ==
Հեղինակ է 152 գիտական հոդվածների, Ա. Թարվերդյանի կողմից ուսումնասիրվել են բույսերի կտրող օրգանների (ցողունների) արխիտեկտոնիկան, անատոմիամորֆոլոգիական կառուցվածքային շինարարական-մեխանիկական սկզբունքները, բացահայտվել և ուսումնասիրվել են մի շարք, մինչ այդ անհայտ, օրինաչափություններ, որոնք պաշտպանված են նախկին ԽՍՀՄ հեղինակային արտոնագրով։ Դրանք մեծ չափով օգտագործվում են շինարարական և մեքենաշինական կառուցվածքների ու մասերի նախագծման ու հաշվարկների ընթացքում`ընթացքում՝ ապահովելով անհրաժեշտ ամրություն ու կոշտություն`կոշտություն՝ նյութի նվազագույն ծախսման պայմաններում։
 
Ա. Թարվերդյանի կողմից ստեղծվել և մշակվել են ութ կտրող ապարատներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով։
Տող 45.
2000 թ.՝ «Անանիա Շիրակացու» մեդալ
2004 թ.` [[Ռուսաստան]]ի Դաշնության «Տիմիրյազևի» ոսկե մեդալ
2007 թ.՝ հունիս`հունիս՝ [[Սոկրատես]]ի անվան մրցանակ և մեդալ ([[Եվրոպա]]կան բիզնես ասամբլեայի ազգային կոմիտե`կոմիտե՝ EBA Օքսֆորդ, [[Մեծ Բրիտանիա]])
2011 թ.՝ գիտության վաստակավոր գործչի կոչում [[ՀՀ նախագահ]] [[Սերժ Սարգսյան]]ի հրամանագրով
2011 թ.՝ «[[Արցախ]]ի երախտագիտության» մեդալ [[ԼՂՀ]] նախագահ [[Բակո Սահակյան]]ի հրամանագրով