«Հնչյունափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հնչյունափոխություն''', լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխութ...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հնչյունափոխություն''', լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը:փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական:պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.
*ա. երկու միանման [[վանկ|վանկերից]] կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած-տավարած, հասարակակարգ-[[հասարակարգ]],
*բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկնում է՝ թշնամիական-թշնամական,
*գ. երկու [[ձայնավոր]] հանդիպելիս՝ վերածվում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է [[բաղաձայն|բաղաձայնով]]՝ տարի-ական տարեկան, կատու-ի-կատվի,
*դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպելիս՝ վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)՝ սեպուհ -ական - սեպհական - սեփական, արտասունք-արտսունք-արցունք:արցունք։
Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում:բարդացում։ Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածանել-սասանել և տատանել, վացուն-վաթսուն):։ Դիրքային հնչյունափոխությունը պայմանավորված է [[Բառ|բառի]] կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիգբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.
# ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունական զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում, սուրսրել,
# հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր-ծանդր, քիթ-քինթ:քինթ։ Նշենք, որ յուրահատուկ հնչյունափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը:հերթագայությունը։
# Հնչյունների կորուստ, երբ բառի արտասանությունը՛ հեշտացնելու պատճառով նրա կազմից հնչյուններ են դուրս ընկնում՝ թմբրել-թմրել, սկեսուր-կեսուր:կեսուր։
Ընդհանուր պատմական է այն հնչյունափոխությունը, որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահմանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք
դեպքերով, այլ տարածվում է տվյալ համակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա:վրա։ Այս հնչյունափոխությունը արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգացումը:զարգացումը։ Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են:են։ Նրա տարածման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը:համաբանությունը։ Ընդհանուր պատմական հնչյունափոխության շատ օրինակներ է տալիս [[Հայերեն|հայերենը]], յօգուտ-հօգուա, խաբել-խափէլ, դարձ-դարց և այլն:այլն։ Այսպիսի հնչյունափոխության լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայնների տեղաշարժերը, բերան-պէրան, ջուր-ճուր:ճուր։ Ս. Ղուկասյան
 
{{ՀՍՀ}}