«Տիկնիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Տիկնիկներ, ավելացվեց Կատեգորիա:Խաղալիքներ ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Dolls Budapest.JPG|մինի|աջից]]
'''Տիկնիկ''' (տիկին, պուպրիկ, խամաճիկ, խռծիկ և այլն), մարդու, թռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր և այլն)։ [[Հայաստան]]ում տարբեր անուններով հայտնի տիկնիկներ են [[Երևան]]ի [[Հովհաննես Թումանյան]]ի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից Խմբագիրը, Աբիսողոմը, օրիորդ Աղավնյակը, բժիշկը, Շողակաթը (բոլորն էլ՝ «Ծաղկի փողոց թիվ երկու», ըստ Պարոնյանի, [[1984]] թվական), Զորապետը, Թագավորը (Թումանյանի «Անհաղթ աքլորը», [[1980]] թվական)։ Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։ Ծիսական տիկնիկի առաջացումը կապված է ծիսակատարությունների հետ․ դրանք ստեղծվել են հավատալիքային, կրոնական և առասպելական տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել են հմայելու, կախարդելու նպատակով, կատարել պահպանակի դեր։ Ծիսական տիկնիկների որոշ մասը կիրառվելով կրոնական միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել են թատերական կերպարի, սկզբնավորելով տիկնիկային թատրոնը։ Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված վերապրուկային ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական, պաշտամունքային ու պահպանակի դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։
[[Կատեգորիա:Խաղալիքներ]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիկնիկ» էջից