«Մուշեղ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մուշեղ Ղազարոսի Աղայան''' (նոյեմբերի 17, 1883, Թիֆլիս - սեպտեմբերի 11, 1966, Երևան), հայ երաժ...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մուշեղ Ղազարոսի Աղայան''' ([[նոյեմբերի 17]], [[1883]], [[Թիֆլիս]] - [[սեպտեմբերի 11]], [[1966]], [[Երևան]]), հայ երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ [[Ղազարոս Աղայան]]ի որդին։։
 
Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել [[Մակար Եկմալյան]]ին։ Երաժշտական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի (1907—1911) երաժշտական ուսումնարանում և [[Մոսկվա]]յի (1925—1930) կոնսերվատորիայում:կոնսերվատորիայում։ Աշխատել է որ֊պես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ ([[բարիտոն]])։ Համերգներով հանդես է եկել [[Երևան]]ում, Թիֆլիսում և [[Մոսկվա]]յում։ 1930 թվականին տեղափոխվել է Երևան, [[Շարա Տալյան]]ի հետ կազմել ու հրատարակել է [[Սայաթ-Նովա]]յի (1946) և Ջիվանա (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»–ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-իև, 2-րդ հատորները (1949, 1952), [[Շերամ]]ի երգերի ժողովածուն (1959):։ Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։ 1934-1939 թվականին եղել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] նախագահ։
 
Մահացել է սեպտեմբերի 11-ին, Երևանում։