«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 118.
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Թագավորներ]]
 
 
 
 
 
 
 
 
 
 
'''Գեորգ Ֆրիդրիխ Հենդել''' (Handel) ([[փետրվարի 23]] [[1685]], Հալլե - [[ապրիլի 14]] [[1759]], [[Լոնդոն]]), գերմանացի [[կոմպոզիտոր]]: Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին: Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702-1703), [[Համբուրգ|Համբուրգի]] օպերային թատրոնի ջութակահար (1703-1706), որտեղ բեմադրել է իր անդրանիկ օպերաները («Ալմիրա», «Ներոն»): [[1706]]-[[1710]] թվականներին ապրել է [[Իտալիա|Իտալիայում]], հռչակվել իբրև առաջնակարգ կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսինահար-իմպրովիզատոր: 1710 թվականից [[Հաննովեր|Հաննովերի]] ([[Գերմանիա]]) պալատական [[Կապելմայստեր|կապելմայստերն]] էր, նույն թվականից փոխ առ փոխ աշխատել է նաև [[Լոնդոն|Լոնդոնում]], ուր վերջնականապես հաստատվել է 1717 թվականին: 1720 թվականից Լոնդոնում գլխավորել է օպերային թատրոնը (Թագավորական երաժշտական ակադեմիա), սակայն հանդիպել է Անգլիայի [[Դեմոկրատիա|դեմոկրատական]] խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով ([[իտալերեն]]) գրված սերիա-օպերաները: Առաջադեմ հրապարակախոսների ելույթներն ու Հենդելի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը [[1737]] թվականին կաթվածահար է եղել: Ապաքինվելուց հետո ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին: 1742 թվականին «Մեսիա» օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ [[Դուբլին|Դուբլինում]] փայլուն հաջողություն է ունեցել: Սակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել: Նրա կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745-1746 թվականներին, Ստյուարտների դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» (1745) և «Հավուր պատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին: 1750-ական թվականների սկզբին նա կորցրել է տեսողությունը, բայց շարունակել է ստեղծագործել և մասնակցել համերգներին: Նրա մահն անգլիացիներն ընկալել են իբրև ազգային մեծ կոմպոզիտորի կորուստː Նրա 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում օպերաները (40-ից ավելի): «Ռադամիստ» (1720), «Հուլիոս Կեսար» (1724), «Թամերլան» (1724), «Ալեքսանդր» (1726), «Ռիչարդ Առաջին» (1727), «Քսերքսես» (1738) և այլ օպերաներում նա հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի դերը: Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30): «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Սամսոն» (1741), «Սեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747),«Եփթայե» (1752) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդավարական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության: Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը: Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը: Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու [[Ֆուգա|ֆուգաներ]], բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն): Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է: Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը Գլյու֊ կի, [[Հայդն Յոզեֆ|Հայդնի]], [[Մոցարտ|Մոցարտի]], [[Բեթհովեն|Բեթհովենի]], [[Քերուբինի Լ.|Քերուբինիի]] և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա: Ավանդական են դարձել հենդելյան Փառատոները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում: