«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
''Օրբելի-Գինեցինսկու երեւույթի'' հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին: Լ. Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձեւակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին եւ ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ: Նրա մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում: Լ. Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց է տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ: 1930-ական թթ.-ից նա լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա եւ ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում:
Լ. Օրբելին հիմնավորել է ''ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը'': Նրա ղեկավարությամբ կատարվել են զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության գործընթացների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում:
Լ. Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Նա կարեւոր ավանդ ունի [[ՀՍՍՀ]]-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Նրա աշակերտներն են եղել ''[[Է. Հասրաթյան]]ըՀասրաթյանը'', ''[[Ա. Քարամյան]]ըՔարամյանը'', ''[[Ա. Ալեքսանյան]]ըԱլեքսանյանը'' եւ այլք: Լ. Օրբելու անվամբ է կոչվում [[ՀՍՍՀ]] ԳԱ (ներկայիս՝ [[ՀՀ ԳԱԱ]]) ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Լ. Օրբելին եղել է [[Փարիզ]]ի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական ''«Լեոպոլդինա»'' ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) եւ արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ: Նա ստացել է ''[[Պավլով]]ի'' անվան (1937) եւ [[ՍՍՀՄ]] պետական (1941) մրցանակներ եւ ''[[Մեչնիկով]]ի'' անվան ոսկե մեդալ (1946), ինչպես նաեւ պարգեւատրվել է [[Լենին]]ի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:
Լ. Օրբելին մահացել է 1958թ.-ի դեկտեմբերի 09-ին [[Լենինգրադ]]ում: