«Linux From Scratch»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
'''Beyond Linux From Scratch (BLFS)''' գիրքը նկարագրում է քայլերի հաջորդականություն LFS-ով ստեղծված Linux-ը զարգացնելու համար, ինչը թույլ է տալիս LFS-ին մնալ չափերով փոքր և կենտրոնացված։ Այն ընթերցողին ներկայացնում և ուղղորդում է համակարգի լրացումներով, ներառյալ ցանցերը, X-ը, ձայնը, տպիչը և սկաները։ Սկսած 5.0 տարբերակից, BLFS և LFS գրքերի տարբերակները համընկնում են։
 
Որպես LFS և BLFS գրքերին լրացումներ, '''Cross Linux From Scratch-ը (CLFS)''' նկարագրում է միջկոմպիլյացիան, իսկ Hardened Linux From Scratch գրքի միտքը կենտրոնացված է անվտանգության բարելավումների շուրջ, ինչպես օրինակ՝ Stack-smashing protection-ը, PaX-ը և Address space layout randomization-ը։ Cross Linux From Scratch-ն ապահովում է անհրաժեշտ հրահանգներ միայն հրամանային տողով բազային Linux-ի դիստրիբյուտիվ ստեղծելու համար։ Մինչ LFS-ը սահմանափակված է միայն x86 ճարտարապետությունով, CLFS-ն ապահովում է ավելի շատ տեսակի պրոցեսորներ։ CLFS-ում ներառված են կարևոր տեխնիկաներ, ինչպիսիք են՝ միջկոմպիլացված գործիքները, բազմագրադարանային ապահովումը (32 և 64 բիթային գրադարաններ), և այլընտրանքային ճարտարապետությունները (x86-64, Itanium, SPARC, MIPS, and Alpha), որոնք բացակայում են LFS-ում: Hardened Linux From Scratch-ի հիմնական նպատակն է ստեղծել Linux From Scratch-ի ավելի ապահով տարբերակ, ներառյալ ներդրված համակարգերը։
 
'''Linux From Scratch'''-ը մի միջոց է, որը թույլ է տալիս տեղակայել աշխատող Linux համակարգը, ոչ ավտոմատ կերպով կառուցելով նրա բոլոր բաղադրիչները: Սա իրականում ավելի երկար պրոցես է քան նախակոմպիլյացված Linux դիստրիբյուտիվի տեղակայումը: Համաձայն '''Linux From Scratch''' կայքի, այս մեթոդի առավելություններն են՝ սեղմ, ճկուն և ապահով համակարգը և Linux օպերացիոն համակարգի ներքին աշխատանքի գերազանց ընկալունակությունը։
Տող 38.
LFS կառուցելու համար անհրաժեշտ են կոշտ սկավառակի ազատ բաժին և աշխատող Linux համակարգ՝ կոմպիլյատորով և մի քանի հիմնական ծրագրային գրադարաններով։ Գոյություն ունեցող Linux համակարգ տեղակայելու փոխարեն, կարելի է օգտագործել Live CD (օր․ Linux From Scratch Live CD)։ LFS Live CD-ն պարունակում է բոլոր ծրագրային փաթեթները (միայն Live CD-ի ամբողջական տարբերակում), LFS գիրքը, ավտոմատ կոմպիլյացվող ծրագրային գործիքները և (բացի մինիմալ Live CD տարբերակից) Xfce ԳԻ (գրաֆիկական ինտերֆեյս GUI) միջավայր՝ նրանում աշխատելու համար։
 
ՍկզբումLFS-ը կոմպիլյացնելու համար սկզբում պետք է կոմպիլյացնել հետևյալ գործիքները՝ GCC, glibc, binutils և այլն, պետք է կոմպիլյացվեն՝ LFS-ը կոմպիլյացնելու համար։այլն։ Այնուհետև արմատային դիրեկտորիան պետք է փոխվի գործիքների սկավառակի բաժնի վրա (օգտագործելով chroot-ը), ինչը թույլ կտա սկսել վերջնական համակարգի կազմավորումը։ Առաջին կոմպիլյացվող փաթեթներից է glibc-ն, որի կոմպիլյացնելուց հետո գործիքների բազմության linker-ը պետք է ուղղել նոր glibc-ի վրա, որին պետք է հղվեն նաև մնացած բոլոր փաթեթները, որոնք կազմում են ավարտուն համակարգ։ Արմատական դիրեկտորիան փոխելու chroot փուլում bash-ի hashing հատկությունը անջատվում է և գործիքների bin ժամանակավոր դիրեկտորիան տեղափոխվում է PATH-ի վերջնամաս։ Այս ձևով կոմպիլյացված ծրագրերը տեղափոխվում են PATH-ի սկիզբ և նոր համակարգը կոմպիլյացվում է իր նոր սեփական բաղադրիչներով։
 
==Արտաքին հղումներ==