«Linux From Scratch»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5627 բայտ ,  11 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Վերահղվում է դեպի Լինուքսը զրոյից)
'''Linux From Scratch'''-ը (LFS, անգլ․ Լինուքս զրոյից) Linux օպերացիոն համակարգի տեղակայման(install) տարատեսակներից մեկն է։ Դա մի գիրք է, որի հեղինակներից մեկը Gerard Beekmans-ն է։ Այդ գրքում նկարագրված է, թե ինչպես սկզբնական ծրագրային կոդից ստեղծել Linux-ը։ Linux From Scratch կայքում այս գիրքը անվճար հասանելի է օգտագործման համար և նրա ընթացիկ տարբերակը 6.5-ն է։
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Լինուքսը զրոյից]]
Beyond Linux From Scratch (BLFS) գիրքը նկարագրում է քայլերի հաջորդականություն LFS-ով ստեղծված Linux-ը զարգացնելու համար, ինչը թույլ է տալիս LFS-ին մնալ չափերով փոքր և կենտրոնացված։ Այն ընթերցողին ներկայացնում և ուղղորդում է համակարգի լրացումներով, ներառյալ ցանցերը, X-ը, ձայնը, տպիչը և սկաները։ Սկսած 5.0 տարբերակից, BLFS և LFS գրքերի տարբերակները համընկնում են։
Որպես LFS և BLFS գրքերին լրացումներ, Cross Linux From Scratch-ը (CLFS) նկարագրում է միջկոմպիլյացիան([[cross-compiling]]), իսկ Hardened Linux From Scratch գրքի միտքը կենտրոնացված է անվտանգության բարելավումների շուրջ, ինչպես օրինակ՝ Stack-smashing protection-ը, [[PaX]]-ը և Address space layout randomization։ Cross Linux From Scratch-ը ապահովում է անհրաժեշտ հրահանգներ միայն հրամանային տողով բազային Linux-ի դիստրիբյուտիվ ստեղծելու համար։ Մինչ LFS-ը սահմանափակված է միայն [[x86 ճարտարապետությունով]], CLFS-ը ապահովում է ավելի շատ տեսակի պրոցեսորներ։ CLFS-ում ներառված են կարևոր տեխնիկաներ, ինչպիսիք են՝ միջկոմպիլացված գործիքները ([[toolchain]]), բազմագրադարանային ապահովումը (32 և 64 բիթային գրադարաններ), և այլընտրանքային ճարտարապետությունները (x86-64, Itanium, SPARC, MIPS, and Alpha), որոնք բացակայում են LFS-ում: Hardened Linux From Scratch-ի հիմնական նպատակն է ստեղծել Linux From Scratch-ի ավելի ապահով տարբերակ, ներառյալ ներդրված համակարգերը։
Linux From Scratch-ը մի միջոց է, որը թույլ է տալիս տեղակայել աշխատող Linux համակարգը, ոչ ավտոմատ(manually) կերպով կառուցելով նրա բոլոր բաղադրիչները: Սա իրականում ավելի երկար պրոցես է քան նախակոմպիլացված(precompiled) Linux դիստրիբյուտիվի տեղակայումը: Համաձայն Linux From Scratch կայքի, այս մեթոդի առավելություններն են՝ սեղմ, ճկուն և ապահով համակարգը և Linux օպերացիոն համակարգի ներքին աշխատանքի գերազանց ընկալողունակությունը։
 
Պահանջները և պրոցեդուրան
 
LFS կառուցելու համար անհրաժեշտ են կոշտ սկավառակի(hard disk drive) ազատ հատոր(partition) և աշխատող Linux համակարգ՝ կոմպիլյատորով(compiler) և մի քանի հիմնական ծրագրային գրադարաններով։ Գոյություն ունեցող Linux համակարգ տեղակայելու փոխարեն, կարելի է օգտագործել Live CD (օր․ Linux From Scratch Live CD)։ LFS Live CD-ն պարունակում է բոլոր ծրագրային փաթեթները (միայն Live CD-ի ամբողջական տարբերակում), LFS գիրքը, ավտոմատ կոմպիլյացվող ծրագրային գործիքները և (բացի մինիմալ Live CD տարբերակից) Xfce ԳԻ (գրաֆիկական ինտերֆեյս GUI) միջավայր՝ նրանում աշխատելու համար։
 
Սկզբում գործիքները՝ [[GCC]], [[glibc]], binutils և այլն, պետք է կոմպիլյացվի՝ LFS-ը կոմպիլյացնելու համար։ Այնուհետև արմատի դիրեկտորիան պետք է փոխվի գործիքների առանձնամասի վրա (օգտագործելով chroot-ը), ինչը թույլ կտա սկսել վերջնական համակարգի կազմավորումը։ Առաջին կոմպիլյացվող փաթեթներից է glibc-ն, որի կոմպիլյացնելուց հետո գործիքների բազմության linker-ը պետք է ուղղել նոր glibc-ի վրա, որին պետք է հղվեն նաև մնացած բոլոր փաթեթները, որոնք կազմում են ավարտուն համակարգ։ Արմատական դիրեկտորիան փոխելու chroot փուլում bash-ի hashing հատկությունը անջատվում է և գործիքների bin ժամանակավոր դիրեկտորիան տեղափոխվում է PATH-ի վերջնամաս։ Այս ձևով կոմպիլյացված ծրագրերը տեղափոխվում են PATH-ի սկիզբ և նոր համակարգը կոմպիլյացվում է իր նոր սեփական բաղադրիչներով։