«Հաշվառման մեքենայացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Հաշվառման մեքենայացում''', հաշվապահական, վիճակագրական և օպերատիվ հաշվառման մեջ տեխնիկական գործառնություններ կատարելիս հաշվողական տեխնիկայի կիրառում։ Կրճատում է ինֆորմացիայի ստացման ժամկետները, բարձրացնում ճշգրտությունն ու աշխատանքի արտադրողականությունը։ [[ԽՍՀՄ]]-ում հաշվառման մեքենայացումը սկզբնավորվել է 1930-ական թթ., 1949-ից զարգանում է աշխատանքների համալիր մեքենայացման ուղղությամբ։Այդ նպատակով հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծվում են մեքենա-հաշվային բյուրոներ (ՄՀԲ), մեքենա-հաշվային կայաններ (ՄՀԿ) և հաշվողական կենտրոններ (ՀԿ)։ Հաշվառման մեքենայացման բարձրագույն փուլը հաշվառման գործառնությունների համալիր ավտոմատացումն է, որը ձեռք է բերվում ավտոմատ կառավարման համակարգերի (ԱԿՀ) միջոցով։