«Իմացաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Իմացաբանություն''' (''իմացության տեսություն, ճանաչողության տեսություն, ճանաչողության փիլիսոփայություն'') (այլ լեզուներով՝ ''էպիստեմոլոգիա'' կամ ''գնեսեոլոգիա'', {{lang-el|ἐπιστήμηγνώσίς}} - իմացություն, հասկացություն և ''λόγος'' - բանել (ուսումնասիրել) բառերից), [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] ճյուղբաժին, որն ուսումնասիրում է իմացության, [[ճանաչողություն|ճանաչողության]] ([[գիտելիք]]ի) բնույթը։բնույթը և հնարավորությունները, գիտելիքի հարաբերությունը իրականությանը:
 
== Տերմինի առաջացումը ==
Իմացաբանությունը տեսություն է գիտելիքի և ճանաչողության մասին։ Այն փորձում է սահմանել, թե ինչ է իմացությունը կամ գիտելիքը, և ինչպես կարելի է ձեռք բերել այն։ Հիմնական ուսումնասիրության առարկան է. պարզել գիտելիքի բնույթը և նրա առնչությունը [[ճշմարտություն]], [[հավատ]] և [[հիմնավորում]] հասկացությունների հետ։
«Իմացաբանություն» տերմինը ծագել է հունարեն "gnosis"` իմացություն և "logos"` հասկացություն, ուսմունք բառերից, և նշանակում է «հասկացություն իմացության մասին», «ուսմունք իմացության մասին»: Եվ չնայած «իմացաբանության տեսություն» տերմինը փիլիսոփայության մեջ է մտցվել [[1854]] թ. շոտլանդացի փիլիսոփա Ջ. Ֆերրերի կողմից, իմացաբանության մասին ուսմունքը մշակվել է [[Հերակլիտ]]ի, [[Պլատոն]]ի, [[Արիստոտել]]ի ժամանակներից:
 
== ՈՒսումնասիրության առարկան ==
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
Իմացաբանությունը տեսություն է գիտելիքի և ճանաչողության մասին: Այն փորձում է սահմանել, թե ինչ է իմացությունը կամ գիտելիքը, և ինչպես կարելի է ձեռք բերել այն: ՈՒսումնասիրում է համընդհանուրը մարդու ճանաչողական գործընթացում անկախ այն բանից, թե ինչպիսին է այդ գործունեությունը. ամենօրյա կամ առանձնահատուկ, մասնագիտական, գիտական թե գեղարվեստական (այս առումով Իմացաբանությունը տարբերվում է էպիստեմոլոգիայից, որը միայն գիտական ճանաչողության տեսություն է):
 
Իմացաբանությունը հետազոտում է ճանաչողության ելակետային նախադրյալները (հիմնական և ընդհանուր պայմանները), որոնք ապահովում են օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը: Նրա իրավասության մեջ է մտնում փիլիսոփայության հիմնական հարցի երկրորդ կողմը, որն ավելի հաճախ արտահայտվում է «Արդյո՞ք ճանաչում եմ աշխարհը» հարցով:
 
Իմացաբանությունը տեսություն է գիտելիքի և ճանաչողության մասին։ Այն փորձում է սահմանել, թե ինչ է իմացությունը կամ գիտելիքը, և ինչպես կարելի է ձեռք բերել այն։ Հիմնական ուսումնասիրության առարկան է. պարզել գիտելիքի բնույթը և նրա առնչությունը [[ճշմարտություն]], [[հավատ]] և [[հիմնավորում]] հասկացությունների հետ։հետ:
 
Իմացաբանության մեջ կան շատ այլ հարցեր, որոնց բացահյտումը կապված է այլ կատեգորիաների և հասկացությունների հետ. «գիտակցություն», «փորձ» և «ճանաչողություն», «սուբյեկտ» և «օբյեկտ», «նյութական» և «իդեալական», «մարդ» և «համակարգիչ», «զգայական», «ռացիոնալ», «ինտուիցիա» և այլն: Այս հասկացություններից յուրաքանչյուրը, արտահայտելով հոգևոր կամ նյութական երևույթները, ինքնավար է և կապված է յուրահատուկ աշխարահայացքային պրոբլեմի հետ: Սակայն ճանաչողության տեսությունում նրանք բոլորն էլ կապված են միմյանց միջև «ճշմարտացիության» հասկացության միջոցով, որի հետ նրանք այսպես թե այնպես կառնչվեն:
 
== Տեսության զարգացումը ==
=== Հին և միջին դարերում ===
Իմացաբանության խնդիրներն ու հարցերը փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց փոփոխվել են: Հին հունական փիլիսոփայության մեջ կենտրոնական հարցը եղել է գիտելիքի ու կարծիքի, ճշմարտության և մոլորության հարաբերությունը: Միջնադարում իմացաբանական խնդիրները զուգորդվում են աստվածաբանության հետ:
 
=== Նոր ժամանակներում ===
XVII դարից սկսած իմացաբանության մեջ կենտրոնական է դառնում գիտելիքի հիմնավորման և ձեռքբերման խնդիրը: Իմացաբանությունը դառնում է փիլիսոփայության ոչ միայն հատուկ, այլև կարևոր բաժիններից: Իմացաբանությունը կողմնորոշվում է դեպի գիտությունը: Գիտական ճանաչողության ուղիների փիլիսոփայական իմաստավորումը ընդունում է երկու ծայրահեղ ձև՝ ըստ հավաստի գիտելիքի ձեռքբերման տարբեր ըմբռնումների: Ձևավորվում է [[էմպիրիզմ]]ը ([[Ֆրենսիս Բեկոն|Ֆ. Բեկոն]], [[Ջոն Լոկ|Ջ. Լոկ]], մասամբ՝ Թ. [[Հոբս]]):
 
Ավելի ուշ, փորձի սահմանափակությունների և անհատի սուբյեկտիվ-հոգեբանական ճանաչողական հնարավորությունների բացահայտման հիման վրա, որպես ծայրահեղություններ, ծագում են [[սկեպտիցիզմ]]ը ([[Դեյվիդ Հյում|Դ. Հյում]]) և սուբյեկտիվ [[իդեալիզմ]]ը ([[Ջորջ Բերկլի|Ջ. Բերկլի]]): էմպիրիզմին հակադրվում է [[ռացիոնալիզմ]]ը (Ռ. [[Դեկարտ]], [[Բենեդիկտ Սպինոզա|Բ. Սպինոզա]], [[Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից|Գ. Վ. Լայբնից]]): ճանաչողության սուբյեկտիվ-հոգեբանական հիմքերի արմատական քննադատությունն ամբողջական արտահայտություն է գտնում Ռ. Դեկարտի փիլիսոփայական ուսմունքում: Իմացաբանության առջև ծառանում է ճանաչողական գործունեության նախադրյալների հարցը: Նախորդ փիլիսոփայությանը բնորոշ մարդու և աշխարհի հակադրումը փոխարինվում է [[սուբյեկտ]]ի և [[օբյեկտ]]ի հակադրումով, որը և դառնում է հետագա ողջ
փիլիսոփայության և իմացաբանության հիմնական խնդիրներից մեկը: Սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության խնդրի նոր ուղղության սկզբնավորումը դրսևորվում է Լայբնիցի փիլիսոփայական համակարգում, ուր առաջին անգամ արտահայտվել են գիտելիքի զարգացման ժառանգորդության և սուբյեկտի ներքին ակտիվության գաղափարները:
 
Գերմանական դասական փիլիսոփայությունը, զարգացնելով սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերության խնդիրը, այն հարստացնում է նոր մոտեցումներով: Իմացաբանության խնդիրները աղերսվում են գործնական և ճանաչողական գործունեության ձևերի պատմական զարգացման ուսումնասիրմանը: [[Կանտ]]ը փորձել է կառուցել այնպիսի
իմացաբանություն, որը անկախ լիներ ինչպես գոյաբանական, այնպես էլ հոգեբանական իրողությունից: Նա ենթադրում էր իրականության կախվածությունը ճանաչողությունից. օբյեկտը և սուբյեկտը գոյություն
ունեն լոկ որպես ճանաչողական գործունեության ձևեր: Նա ձգտում էր ստեղծել «զուտ» իմացաբանություն, անկախ գոյաբանական նախադրյալներից («զուտ գնոսեոլոգիզմը» պատկանում է արդեն նեոկանտականությանը):
 
Կանտից հետո փիլիսոփայական մտքի զարգացումն ընթանում է իմացաբանության, [[տրամաբանություն|տրամաբանության]] և [[գոյաբանություն|գոյաբանության]] միացման ուղիով: Այսպիսի ըմբռնման որոշակի
փորձ է [[Հեգել]]ի իմացաբանությունը, որը ձգտում էր իդեալիստական դիրքերից հաղթահարել խզումը մտածողության ձևերի ու օրենքների և օբյեկտիվ աշխարհի օրենքների միջև: Նրա փիլիսոփայական համակարգում հիմնականը կեցության և մտածողության նույնության դրույթն է: Իդեալիստորեն մեկնաբանված այդ դրույթի հիման վրա նա միացրել է գոյաբանությունը, իմացաբանությունը և տրամաբանությունը՝ առաջին երկու բնագավառը տարրալուծելով տրամաբանության մեջ: Նրա համար բնության օրենքները տրամաբանության օրենքներն էին:
 
Իմացաբանության խնդիրների իրենց բացատրությունն են տվել նաև [[Կառլ Մարքս|Կ. Մարքս]]ն ու [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ. էնգելս]]ը՝ [[դիալեկտիկական մատերիալիզմ]]ի հիման վրա: Նրանք ցույց են տվել, որ փիլիսոփայական որևէ սկզբունքային խնդրի առաջադրում ելնում է փիլիսոփայության հիմնական հարցի լուծումից: Իմացաբանական տեսակետից այդ հարցը դիտարկում է իմացության արդյունքների հարաբերությունը իրականությանը, բնօրինակ-օբյեկտին: Փիլիսոփայության հիմնական հարցի մյուս կողմը աշխարհի ճանաչելիության մասին հարցն է: Դիալեկտիկական մատերիալիզմը, նշելով աշխարհի սկզբունքային ճանաչելիության հնարավորությունը, փորձլ է բացահայտել [[ագնոստիցիզմ]]ի իմացաբանական արմատները: [[Մարքսիզմ|Մարքսիստական]] փիլիսոփայությունը փորձում է հաղթահարել գոյաբանության ու իմացաբանության խզումը՝ մարդու պրակտիկ գործունեության պրոցեսում սուբյեկտի ու օբյեկտի դիալեկտիկայի ըմբռնման հիման վրա: Մարքսիստական իմացաբանությունը սուբյեկտը կապում է օբյեկտին, ելնելով այն իրական հիմքից, որով նրանք միացած են պատմության մեջ: Սուբյեկտը չի հանգում միայն գիտակցությանը, հետևաբար և նրա դիալեկտիկան չի սահմանափակվում մարդկային մտածողության գործունեությամբ: Մարդկանց պատմական պրակտիկայում կատարվում է սուբյեկտի և օբյեկտի առավել ամբողջական համընկնում: Մարքսիստական իմացաբանությունը փորձել է զարգացնել դիալեկտիկայի, տրամաբանության և իմացաբանության համընկնման մասին դրույթը:
 
Մարքսիզմի դասականները առաջադրել են պրակտիկայի գաղափարը և այն ներառել իմացաբանության մեջ՝ որպես իմացության հիմք ու նպատակ և ճշմարտության չափանիշ: Դիալեկտիկական մատերիալիզմի իմացաբանության հիմքում ընկած է արտացոլման տեսությունը: Արտացոլումը ըմբռնվում է որպես բարձր կազմակերպված մատերիայի (կենդանիների ու մարդու) և անօրգանական բնության ընդհանուր հատկություն: Արտացոլումը զգայական ու ռացիոնալ ճանաչողության դիալեկտիկական փոխազդեցությունն է, մտավոր և պրակտիկ գործունեությունը, որի ընթացքում մարդը ակտիվորեն հարմարվում է շրջապատոդ աշխարհին, ներգործում նրա վրա ու փոփոխում, հարմարեցնում այն իր նպատակներին: Իմացությունն ընթանում է ոչ թե մեզնից դուրս տրված որոշ օբյեկտների հայեցողությամբ, այլ իրերի էության մեջ խորանալու համար, որոշակի «իդեալական օբյեկտներ» ձևավորելու ուղիով: Արտացոլման ընթացքը, այսպիսով, ըմբռնվում է մատերիական և իդեալական ստեղծագործության ընթացքի հետ անխզելի կապով:
 
== Գիտականությունը ==
Իմացաբանության պատմությունը ապացուցում է, որ փիլիսոփայության այս բնագավառը առավել կապված է գիտությանը, առանձին դեպքերում հանդես գալով որպես քննական վերլուծություն և մեկնաբանություն (ինչպես, օրինակ, Կանտի իմացաբանության դասական մեխանիկայի փիլիսոփայական իմաստավորման փորձ էր): Սակայն իմացաբանությունը գիտությունից վեր կանգնած մետագիտություն չէ. այն ձևավորվել է որպես փիլիսոփայական գիտելիքի բնագավառ: Գիտության իմացաբանական մեկնաբանությունը սկսվում է այն դեպքում, երբ տեսական կառուցվածքները մեկնաբանվում են իրականությանը համապատասխանելու (ճշմարտության) տեսանկյունից: Իմացաբանությունը եղել է փիլիսոփայության գիտելիքի հատուկ բնագավառ և համարվում է, որ չի կարելի այն զատել հիմնական աշխարհայացքային խնդիրների լուծումից: Իմացաբանությունը, միաժամանակ, կոնկրետ գիտությունների համար կատարում է մեթոդաբանական ֆունկցիա:
 
== Հայ փիլիսոփայական մտքի մեջ ==
Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ իմացաբանության հարցերի մշակումը մի կողմից կրել է քրիսաոնեական-ասավածաբանական փիլիսոփայության ազդեցությունը, իսկ մյուս կողմից, սերտորեն շաղկապված է եղել տրամաբանության հարցերի մշակման հետ: Առաջին միտումը, որը սկզբնավորվում է [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]] «Եղծ աղանդոց»-ով, հետագայում արտացոլվել է դավանաբանական վեճեր արծարծող գործերում ([[Հովհան Մանդակունի]], [[Գրիգոր Մագիստրոս]] և ուրիշներ): Երկրորդ միտումը, որն իր ակունքներն ունի անտիկ փիլիսոփայության մեջ և ցայտունորեն դրսևորվել է հայ փիլիսոփայության մեջ, սկզբնավորել է [[Դավիթ Անհաղթ]]ը: Դրա ականավոր ներկայացուցիչներն են [[Հովհաննես Երզնկացի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Հովհան Որոտնեցի]]ն, [[Վահրամ Րաբունի]]ն, [[Սիմեոն Ջուղայեցի]]ն և ուրիշներ:
 
Միջնադարյան հայ իմացաբանության զարգացման ընթացքում ձևավորվում է [[նոմինալիզմ|նոմինալիստական]] գիծը, որը դառնում է գերիշխող:
 
Նոր շրջանի հայ փիլիսոփայության մեջ (XVIII դ. վերջից սկսած) ներկայացված են Արևմուտքի իմացաբանական դասական դպրոցները: XIX դ. արդեն գոյություն ունեն ձևավորված ինդուկտիվիստական (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան) և դեդուկտիվիստական (Պ. էմմանուելյան, Ա. Գարագաշյան, Ա. Գուրգենյան, է. Սիրունյան) ուղղությունները, իրենց չափավոր և ծայրահեղ դրսևորումներով: Կազմավորվում է իմացաբանության մատերիալիստական ուղղությունը (Մ. Նալբանդյան, Հ. Սվաճյան): Հայ իրականության մեջ մարքսիզմի տարածման հետ է կապված իմացաբանության դիալեկտիկամատերիալիստական ըմբռնման ձևավորումը (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան): Բուն իմաստով իմացաբանական խնդիրները սկսում են մշակվել 50-ական թթ.: 60-ական թթ. իմացաբանության մշակումը սերտորեն առնչվել է տրամաբանական-մեթոդաբանական խնդիրների հետ:
 
== Տես նաև ==
[[Ճանաչողություն]]
 
[[Իմացական գործընթացներ]]
 
[[Դիալեկտիկական տրամաբանություն]]
 
[[Կոգնիտիվ հոգեբանություն]]
 
{{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Իմացություն]] [[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]