«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
 
==Ռուբեն==
'''Ռուբեն Օրբելին''' ծնվել է 1880թ. փետրվարի 26-ին [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևանում]]: Հայ հնագետ է, հանդիսանում է ''ստոջրյա հնագիտության'' հիմնադիրը [[ՍՍՀՄ]]-ում: '''Լեւոն''' եւ '''Հովսեփ''' '''Օրբելիների''' ավագ եղբայրն է: Նա նախնական կրթությունը ստացել է [[Քութայիս]]ում, ապա՝ [[Թիֆլիս]]ի III դասական գիմնազիայում: 1903թ.-ին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում: 1906թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս: Տեսական կուրսեր է անցել [[Բեռլին]]ի եւ [[Ենա]]յի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան: Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի: 1918թ.-ից մանկավարժական աշխատանք է կատարել [[Տամբով]]ի համալսարանում: 1943թ.-ից ղեկավարել է [[ՍՍՀՄ]] ծովերում եւ գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ''ԷՊՐՕՆ'' (ռուս.՝ ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения): Նա հաստատել է, որ [[''Լեոնարդո դա Վինչի'']]''ն'' եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը: Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է [[Հայաստան]]ում եւ, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է [[Հայաստան]]ի գետերը: Նա ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը: Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ [[Ղրիմ]]ում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիայում, Խերսոնեսում եւ այլուր: 1939թ.-ին արշավախումբը [[Բուգ]] գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութական նավակ, որն այժմ ցուցադրված է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմածովային թանգարանում: Նա առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու եւ պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը: Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել ''«ստորջրյա հնագիտություն»'' եզրույթը (հետագայում առաջարկել է ''«հիդրոհնագիտություն»'' ձեւը): Նա հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը:
Ռուբեն Օրբելին ծնվել է [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևանում]] 1880թ: Ջրային հնէաբանության հիմնադիրներից է:
Ռ. Օրբելին մահացել է 1943թ. մայիսի 09-ին [[Մոսկվա]]յում:
 
==Լևոն==
Ծնվել է 1882թ. հունիսի 25-ին [[Ծաղկաձոր]]ում (նախկինում՝ Դարաչիչակ): Հայ ֆիզիոլոգ է, ''էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի'' ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում: Նա միաժամանակ հանդիսացել է [[ՍՍՀՄ]] ԳԱ (1935), [[ՀՍՍՀ]] ԳԱ (1943), [[ՍՍՀՄ]] ԲԳԱ (1944) ակադեմիկոս, [[ՌՍՖՍՀ]] գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ: '''Ռուբեն''' եւ '''Հովսեփ''' '''Օրբելիների''' եղբայրն է: Լ. Օրբելին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմաբժշկական ակադեմիան 1904թ.-ին: 1907-1920 թթ.-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում: 1909-1911 թթ.-ին գործուղվել է արտասահման, աշխատել է [[Անգլիա]]յի, [[Գերմանիա]]յի խոշորագույն ֆիզիոլագիական լաբորատորիաներում եւ [[Նեապոլ]]ի ծովային կենսաբանական կայանում: 1918-1957 թթ.-ին ղեկավարել է [[''Պ. Ֆ. Լեսգաֆտ'']]''ի'' անվան ինստիտուտի ֆիզիոլագիայի լաբորոտորիան, 1920-1931 թթ.-ին եղել է [[Լենինգրադ]]ի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-1950 թթ.-ին՝ [[Ս. Մ. Կիրով]]ի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ (1943-1950), [[ՍՍՀՄ]] ԳԱ ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նախագահ (1936-1950), [[ՍՍՀՄ]] ԲԳԱ ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի եւ բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի նախագահ (1939-1950), [[ՍՍՀՄ]] ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1939-1948), փոխնախագահ (1942-1946): 1956թ.-ին կազմակերպել եւ ղեկավարել է [[ՍՍՀՄ]] ԳԱ ''[[Ի. Մ. Սեչենով]]ի'' անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Լ. Օրբելին ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' մերձավոր աշակերտն ու աշխատակիցն է եղել, ում մահից հետո նախագահել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչությունը: Նա զարգացրել է [[Ի. Պ. Պավլով]]ի բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքը եւ ցույց է տվել, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը: Լ. Օրբելու ստեղծած Ֆունկցիաների համադասեցման մասին ուսմունքից էլ հետագայում սկիզբ են առել նրա ստեղծած գիտական ուղղությունները Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի եւ վեգետատիվ նյարդային համակարգի բնագավառներում: Լ. Օրբելու աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն: Դրանք նշանակալի ազդեցություն են ունեցել ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում:
Ծնվել է [[Ծաղկաձոր]]ում 1882թ: Մեծ [[կենսաբան]] է, էվոլյուցիոն [[ֆիզիոլոգիա]]յի հիմնադիր:
''Օրբելի-Գինեցինսկու երեւույթի'' հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին: Լ. Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձեւակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին եւ ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ: Նրա մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում: Լ. Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց է տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ: 1930-ական թթ.-ից նա լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա եւ ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում:
Լ. Օրբելին հիմնավորել է ''ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը'': Նրա ղեկավարությամբ կատարվել են զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության գործընթացների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում:
Լ. Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Նա կարեւոր ավանդ ունի [[ՀՍՍՀ]]-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Նրա աշակերտներն են եղել ''[[Է. Հասրաթյան]]ը'', ''[[Ա. Քարամյան]]ը'', ''[[Ա. Ալեքսանյան]]ը'' եւ այլք: Լ. Օրբելու անվամբ է կոչվում [[ՀՍՍՀ]] ԳԱ (ներկայիս՝ [[ՀՀ ԳԱԱ]]) ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Լ. Օրբելին եղել է [[Փարիզ]]ի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական ''«Լեոպոլդինա»'' ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) եւ արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ: Նա ստացել է ''[[Պավլով]]ի'' անվան (1937) եւ [[ՍՍՀՄ]] պետական (1941) մրցանակներ եւ ''[[Մեչնիկով]]ի'' անվան ոսկե մեդալ (1946), ինչպես նաեւ պարգեւատրվել է [[Լենին]]ի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:
Լ. Օրբելին մահացել է 1958թ.-ի դեկտեմբերի 09-ին [[Լենինգրադ]]ում:
 
==Հովսեփ==
Ծնվել է 1887թ.-ի մարտի 20-ին [[Քութաիս]]ում: Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ եւ հասարակական գործիչ է: Նա հանդիսացել է [[ՍՍՀՄ]] ԳԱ ակադեմիկոս (1935), [[ՀՍՍՀ]] ԳԱ ակադեմիկոս: Հ. Օրբելին հիմնադրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ազգային ակադեմիա]]ն եւ եղել է առաջին նախագահը (1943-1947): '''Ռուբեն''' եւ '''Լեւոն''' '''Օրբելիների''' եղբայրն է: Հ. Օրբելին 1904թ.-ին ավարտել է [[Թիֆլիս]]ի արական III գիմնազիան, 1911թ.-ին՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաեւ արեւելագիտության ֆակուլտետի հայերեն-վրացերեն-պարսկերեն բաժնի դասընթացներին: Աշակերտել է ականավոր գիտնականներ ''[[Ն. Յա. Մառ]]ին'', ''[[Ն. Գ. Ադոնց]]ին'', ''[[Ի. Ա. Ջավախիշվիլուն]]'', ''[[Յա. Ի. Սմիռնով]]ին'' եւ ուրիշների: Նա դեռեւս ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ, ''[[Բրոկհաուզ]]ի'' եւ ''[[Եֆրոն]]ի'' նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական եւ մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Հ. Օրբելին 1906-1917 թթ.-ին ''[[Ն. Մառ]]ի'' ղեկավարությամբ մասնակցել է [[Անի]]ի պեղումներին եւ այլ հնագիտական արշավախմբերին: 1909թ.-ին ուսումնասիրել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի հայկական արձանագրություները: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հայ-վրացական բանասիրության ամբիոնում: 1911-1912 թթ.-ին [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ ուսումնասիրել է [[Մոկս]]ի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, [[Էրզրում]]ի, [[Բայազետ]]ի, [[Վան]]ի, [[Աղթամար]]ի, [[Բագավան]]ի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ է կատարել [[Թոփրակկալե]]ում եւ [[Հայկաբերդ]]ում: 1912թ.-ին ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռուսական հնագիտական ընկերության անդամ: Սկսած 1914թ.-ից [[Պետերբուրգ]]ի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն եւ [[Հայաստան]]ի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916թ.-ին [[Վան]]ում [[Ն. Մառ]]ի հետ պեղումներ կատարելով՝ հայտնաբերել է [[Ուրարտու]]ի թագավոր [[Սարդուրի Բ]]-ի մեծածավալ սեպաձեւ արձանագրությունը: 1917-1918 թթ.-ին շարունակել է աշխատանքը [[Պետրոգրադ]]ի համալսարանում, դասավանդել է նաեւ Հնագիտության ինստիտուտում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտական ընկերության իսկական անդամ: 1919 թ.-ին Հ. Օրբելին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ: Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել է [[Հայաստան]]ի եւ [[Վրաստան]]ի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920 թ.-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921-1922 թթ.-ին՝ տպարանը: 1920 թ.-ին ընտրվել է [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]]ի ավանդապահ, 1926 թ.-ին հիմնադրել եւ գլխավորել է Արեւելքի բաժինը, 1934 թ.-ին նշանակվել է [[Էրմիտաժ]]ի տնօրեն եւ ղեկավարել է այն մինչեւ 1951 թ.-ը: 1928-1929 թթ.-ին եւ 1936թ.-ին Հ. Օրբելին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է [[Դաղստան]]ում, [[Հայաստան]]ում եւ ուսումնասիրել է [[Գառնի]]ի, [[Պտղնի]]ի, [[Փարպի]]ի, [[Աշտարակ]]ի, [[Ամբերդ]]ի հուշարձանները: 1931 թ.-ին [[Լոնդոն]]ում մասնակցել է Իրանական արվեստի եւ հնագիտության միջազգային II, 1935 թ.-ին [[Լենինգրադ]]ում-[[Մոսկվա]]յում՝ III համաժողովներին եւ կարդացել է զեկուցումներ: 1937-1938 թթ.-ին համատեղության կարգով եղել է [[ՍՍՀՄ]] ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938 թ.-ին ընտրվել է [[ՍՍՀՄ]] ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ: Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է [[Էրմիտաժ]]ի գեղարվեստական արժեքների էվակուացիան [[Սվերդլովսկ]], այնուհետեւ, մնալով պաշարված [[Լենինգրադ]]ում, ապահովել է [[Էրմիտաժ]]ի եւ մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը: 1942 թ.-ին հիվանդ վիճակում [[Լենինգրադ]]ից տեղափոխվել է [[Երեւան]], 1943 թ.-ին ընտրվել է [[ՀՍՍՀ]] նորաստեղծ ԳԱ իսկական անդամ եւ նախագահ: 1944 թ.-ի հունիսին վերադարձել է [[Լենինգրադ]], ղեկավարել է [[Էրմիտաժ]]ի վերականգնման աշխատանքը: Հ. Օրբելին 1946 թ.-ին [[Նյուրնբերգ]]ի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել է ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները [[Լենինգրադ]]ի նկատմամբ: 1951-1953 թթ.-ին եղել է [[ՀՍՍՀ]] ԳԱ հնագիտական արշավախմբերի կոնսուլտանտ-ղեկավարը: 1955 թ.-ի նոյեմբերին նշանակվել է [[Լենինգրադ]]ի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ.-ի հուլիսին՝ նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնի վարիչ: 1956 թ.-ին հիմնադրել եւ մինչեւ կյանքի վերջը ղեկավարել է [[ՍՍՀՄ]] ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի [[Լենինգրադ]]ի բաժանմունքը:
Ծնվել է [[Քութաիս]]ում 1887թ: Աշխարհահռչակ արևելագետ է, Հիմնադրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ազգային ակադեմիա]]ն, եղել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Էրմիտաժ]]ի տնօրենը:
Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է [[Անի]]ի հնադարանում պահվող եւ այժմ մեծամասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը եւ այլն): Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը: Դեռեւս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток»)հանդեսում տպագրել է [[Անի]]ի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.): Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձեւը: Նա զբաղվել է նաեւ բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական եւ քրդական բարբառների բառարաններ: Նա խմբագրել է ''«[[Սասունցի Դավիթ]]»'' դյուցազնավեպի համահավաք բնագիրը եւ ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն եւ հայերեն): Հ. Օրբելին ուսումնասիրել եւ ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.): Նա ռուսերեն է թարգմանել նաեւ հայ պատմիչների՝ [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցու]], [[Թովմա Արծրունու]] երկերը ([[Եղիշե]], «Վարդանի եւ հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ: Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է [[Աղթամար]]ի տաճարի նրա ուսումնասիրությունը: Հ. Օրբելին կազմել է [[Անի]]ի եւ շրջակայքի ճարտարապետական եւ հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին եւ միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, [[Կ. Վ. Տրեւեր]]ի հետ ուսումնասիրել է [[Էրմիտաժ]]ում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը: Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից եւ բրոնզից», 1935 թ., ռուս.): Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է [[Լոնդոն]]ի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ [[Թեհրան]]ի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ [[Իրան]]ի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նա պարգեւատրվել է [[Լենին]]ի 2 եւ Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով: Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին [[Լենինգրադ]]ում եւ թաղված է [[Լենինգրադ]]ի [[Բոգոսլովսկոյե]] գերեզմանատանը:
==Օրբելի եղբայրների թանգարան==
Թանգարանը ստեղծվել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 25-ի որոշմամբ, [[Ծաղկաձոր]]ում, Օրբելիների ամառանոցում: Այն գործում է 1982 թ.-ից: Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են [[Լ. Օրբելի]]ի, [[Հ. Օրբելի]]ի, [[Ռ. Օրբելի]]ի կյանքին ու գիտական գործունեության տաբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ: Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ:
 
==Հիշատակում==
Տող 21 ⟶ 29՝
== Արտաքին հղումներ ==
* [http://www.youtube.com/watch?v=Z8b8PAptBuE Ֆիլմ Օրբելի եղբայրների մասին (ռուս.)]
 
{{Անավարտ}}