«Ֆինանսների կառավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ձևավորում
 
Տող 31.
5.Ֆինանսական հավասարակշռության ապահովում ընթացիկ ժամանակահատվածում և կազմակերպության գործունեության առաջիկա հեռանկարում.
 
6.Տնտեսական գործունեության իրականացման արտաքին և ներքին պայմանների փոփոխությունների դեպքում ներդրումների ներգրավման հնարավորության ապահովում:<ref>Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.: Хика-Центр, 1999_ с. 35-39</ref>
 
Այսպիսով, ֆինանսական մենեջմենթը կառավարման համակարգ է, որն ուղղված է ֆինանսական ռեսուրսների և դրանց շարժի կառավարմանը: Ինչպես ցանկացած կառավարման համակարգ, ֆինանսական կառավարումը ևս իրագործվում է պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի և վերահսկողության հիմնական գործառույթների իրականացմամբ:
 
Պլանավորումը` որպես կառավարման գործառույթ, ընկած է կառավարչական որոշումների կայացման հիմքում: Այն ենթադրում է կազմակերպության կառավարման խնդիրների ձևակերպում և առաջադրված նպատակների իրագործման համար ծրագրերի իրականացման ուղիների մշակում: Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է որոշել, թե ֆինանսական պլանավորման համակարգի որ տարրերի հետ են դրանք առավելապես կապված և ինչ գործիքներ կարող են օգտագործվել դրանց լուծման համար<ref>«Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան: Տնտեսագետ, 2009, էջ 201</ref>:
 
Ֆինանսական պլանավորման կազմակերպումը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ.
Տող 80.
 
Ընդհանրացնելով ֆինանսների կառավարման էությունը` պետք է նշել, որ այն ներառում է կառավարչական գործունեության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են գործողությունների ծրագրերի մշակումը, կազմակերպական և կառավարչական գործառույթները, կատարողների գործողությունների համակարգումը, ընդունված որոշումների կատարման վերահսկողությունը: Ֆինանսական կառավարմանն են վերաբերում կազմակերպության ֆինանսական կայունության, իրացվելիության, վճարունակության, երկարաժամկետ ֆինանսավորման, զարգացման հեռանկարների ապահովման և ակտիվների կառուցվածքի ձևավորման վերաբերյալ որոշումների կայացումը: Այն կազմակերպության ռազմավարական նպատակների և մարտավարական խնդիրների լուծմանն ուղղված` դրամական ֆոնդերի և ֆինանսական ռեսուրսների կառավարման գործընթաց է:
 
== Գրականություն ==
 
 
1.«Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան: Տնտեսագետ, 2009, 608 էջ:
 
2.Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.: Хика-Центр, 1999.-592 с.
 
3.Финансовый менеджмент: учебное пособие/ Под ред. проф. Е. И. Шохина._М.: ИД ФБК-ПРЕСС, 2004.-408 с.
 
4.Финансовый менеджмент: теория и практика. Учебник/ Под ред. Стояновой E.С. -М.: Перспектива, 1998.-656 с.