«Զազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 30.
[[1938]] թվականի անհաջող ապստամբությունից հետո շատերը բռնի ուժով տեղահանվեցին այլ թուրքական քաղաքներ՝ [[Այդին]], [[Բիլեջիկ]], [[Բուրդուր]], [[Բուրսա]], [[Բալիքեսիր]], [[Դենիզլի]], [[Զոնգուլդաք]], [[Քիրքլարելի]], [[Քյութահյա]], [[Մուգլա]], [[Սպարտա]], [[Թեքիրդաղ]], [[Չանաքկալե]], [[Էդիրնե]] և [[Էսքիշեհիր]]։ Գոյություն ունի նաև մեծ սփյուռք [[Եվրոպա]]յում (մոտ 300 000 մարդ), նախ և առաջ՝ [[Ավստրիա]]յում, [[Բելգիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում և [[Շվեյցարիա]]յում։
[[Զազայերեն]] խոսացողների կոնկրետ թիվն անհայտ է, սակայն կարելի է ենթադրել, որ նրանց թվաքանաքը կազմում է 2-4 մլն մարդ։
[[Պատկեր:Zaza DialectsMap-4.gif|մինի|Զազաների տարաբնակեցումը Թուրքիայի տարածքում․ կապույտ գույնով նշված է Դերսիմը (հյուսիսային զազաներ), կարմիրով՝ Բինգյոլը (կենտրոնական զազաները), մութ կապույտով՝ Սիվերեկը (հարավային զազաները)։]]
==Ծագումը և լեզուն==
«Դիմլի» կամ «դիմիլի» անվանումը ծագում է *dēlmīk-ից, ինչն էլ նշանակում է «դեյլեմիտ»։ Այժմյան այս իրանալեզու ժողովրդի տարաբնակեցումը [[Հայկական լեռնաշխարհ]]ում կապված է [[դեյլեմիտներ]]ի իրենց հայրենիք [[Դայլամ]]ից արտագաղթի հետ 10-12-րդ դարերում։ Այս կարծիքը ապացուցվում է նաև նրանով, որ [[զազայերեն]]ը ավելի սերտ բարեկամական կապերի մեջ է [[գիլյաներեն]]ի, [[մազենդերաներեն]]ի, [[սեմնաներեն]]ի և [[սանգեսարերեն]]ի հետ, այլ ոչ հարևան [[քրդերեն]]ի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զազա» էջից