«Հին Հռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.120.123 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 30.
 
[[Մ.թ.ա. 1-ին դար]]ի կեսերին [[Հռոմ]]ը իրենից ներկայացնում էր խոշոր "գաղութատիրական" տերություն։ Այդ ժամանակ Հռոմի ներքին հողերը վեց անգամ գերազանցում էին ներկայիս [[Իտալիա]]յի տարածքը։ Հռոմեական նահանգները և Հռոմից կախում ունեցող պետությունները ամբողջությամբ գոտևորում էին ամբողջ [[Միջերկրական ծով]]ի ավազանը։ Հռոմեական գաղութատիրական կայսրությունը յուրահատուկ էր։ Ի տարբերություն Ալեքսանդրի արևելյան միապետությանն ու հելլենական պետություններին, որոնց կազմավորման հիմքն էր ծառայել հույների և մակեդոնացիների (''պոլիսների'', ''կլերուխիների'', ''կատեկների'' և այլնի հիմնումը) ակտիվ գաղութատիրական գործունեությունը՝ Հռոմեկան կայսրությունում գաղութականացման պահը ավելի թույլ էր արտահայտված, ավելի ճիշտ՝ մղված էր հետին պլան՝ գավառներում արագ զարգացող ֆինանսական ու առևտրային շահագործման հետ համեմատած։ Այն ներկայանում էր ամենատարբեր ձևերով։ Հռոմեական տարածքներում և Հռոմից կախյալ թագավորություններում իշխում էին խոշոր հողային տարածքների վարձակալներ, պուբլիկան-կապառալուներ, խոշոր և մանր վաշխառուներ, հռոմեական ֆինանսական ու առևտրային ընկերությունների գործակալներ, բանակի համար ապրանքի մատակարարներ։ Իր ճառերից մեկում հայտնի քաղաքական գործիչ [[Ցիցերոն]]ը շատ պարզ է նկարագրում հռոմեական գործիչների կազմը, որոնք հեղեղում էին [[Ասիա]] նահանգը. ''«Կապառալուները` աստիճանավոր ու հարգված մարդիկ, իրենց դրամական միջոցները և գործառնությունները տեղափոխում էին այդ մարզ, բացի դրանից մյուս դասերի ներկայացուցիչները ևս, որոնք գործարար և ձեռներեց մարդիկ էին, Ասիայում մասամբ զբաղվում էին դրամական շրջանառությամբ, մասամբ էլ այդ մարզում ներդրել էին շատ մեծ միջոցներ» ''։ Մարզերից ստացվող օգուտի առյուծի բաժինը ընկնում էր առավելություն ունեցող շերտերին՝[[նոբիլիտետ]]ին ու հեծյալներին, բայց որոշ չափով դրանից օգտվում էին նաև նրանց լայնարձակ կլիենտելան՝ ''քաղաքային և գավառական պլեբսի որոշ շերտեր''։''Վերոհիշյալ ճառում'' [[Ցիցերոն]]ը պարզորեն ընդգծում էր, որ Ասիայում կապառալուների սնանկացումն այսօր ցավալիորեն ազդում է քաղաքացիների շոշափելի զանգվածի նյութական բարեկեցության վրա. ''«Ամբողջ վարկը, այստեղ` ֆորումում իրականացվող բոլոր դրամական գործողությունները, սերտորեն կապված էին Ասիայում իրականացվող դրամական շրջանառությունների հետ, որոնց ձախողումը կխախտեր նաև տեղի վիճակը»''։
Խոշոր միջոցները, որոնք ստացվում էին գավառներից, բերեցին նրան, որ Հռոմում կուտակվեցին խոշոր միջոցներ, հայտնվեցին հարուստներ, որոնք ներկայացնում էին և ''նոբիլիտետը'', և ''հեծյալներին''։ Այսպես, օրինակ, հետագայում հայտնի զորավոր [[Գնեոս Պոմպեոս]]ը դարձավ խոշոր "կալվածատեր-մագնատ", որը «անընդհատ գնում էր իր կալվածքներին կից տարածքները» ։ Միայն իր վարձակալներից ու հաճախորդներից նա հավաքագրեց մի ամբողջ զորք։ Պոմպեոսի կողմնակիցը՝ ականավոր արիստոկրատ [[Դոմիցեոս]]ը, իր ղեկավարությամբ հավաքագրեց 33 [[կոհորտ]]ներ (այսինքն 15.000 մարդ ) և խոստացավ յուրաքանչյուրին տալ 4 [[յուգեր]] հողատարածք սեփական կալվածքներից։ Հռոմի խոշոր հարուստներից [[Մարկոս Կրասոս]]ը, որը 10 անգամ ավելացրեց իր հարստությունը, որը կուտակվել էր բռնագրավված հողերի առքի շնորհիվ [[սուլլա]]նական անօրինականությունների ժամանակ, ինչպես նաև ամենատարբեր խարդախությունների շնորհիվ, ընդհուպ մինչև Հռոմում կայարան ունենալու խարդախությունը։ Կրասոսը գնում էր այրված և քանդված տներ և դրանց տեղում կառուցում էր բազմահարկ շենքեր, որոնք հետագայում վարձակալության էր հանձնում մանր վարձակալողներին։ Այդպիսի ճանապարհներով նա կուտակեց բազմամիլիոն կարողություն ։ Ցիցերոնի ընկերը՝ [[Տիտոս Պոմպոնիոս Ատտիկոս]]ը զբաղվում էր առևտրային գործունեությամբ. նա ուներ լայնարձակ արոտավայրեր և [[պլանտացիաներ]] նահանգներում, փող էր տալիս տոկոսով և այլն։
Վարձակալական ընկերությունից մեկի ղեկավարը՝ [[Գայոս Ռաբիրիոս Պոստում]]ը, մեծ գումարներ էր պարտք տվել [[Եգիպտոս|եգիպտական]] գահի թեկնածու [[Պտողեմեա Ավլետ]]ին։ Երբ վերջինս, կաշառելով տարբեր ազդեցիկ դեմքերի Հռոմում, կարողացավ ամրապնդվել եգիպտական գահի վրա, նրա պարտքը Ռաբիրիոսին գերազանցեց երկրի տարեկան բյուջեն։
Աոևտրային և վաշխառուական կապիտալի հետ համընթաց տեղի էր ունենում բնակչության զանգվածային սնանկացում։ Գավառներում և Հռոմից կախյալ թագավորություններում (օրինակ, [[Բյութանիա]]յում) հռոմեական պուբլիկանների ու վաշխառուների գործունեությունը բերեց նրան, որ մարզերի ողջ բնակչությունը ընկավ պարտատիրական ստրկացման տակ։ Հենց Հռոմում աճում էին բնակչության յումպեն-պրոլետարիական շերտերը, մ.թ.ա. I դ. կեսերին նրանց թիվը հասավ կես միլիոնի։
Նմանատիպ, սակայն մասշտաբով մի քանի անգամ փոքր իրավիճակ էր նաև տիրում [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] մյուս քաղաքային կենտրոններում։
Քաղաքային պլեբեյների գերակշռող մասը, ինչպես նշում են աղբյուրները, մտնում էր խոշոր մագնատների և հարուստների կլիենտելայի կազմի մեջ։ Մակաբուծական գոյությունից ու ողորմությունից հղփացած քաղաքային պլեբսի այդ հատվածը անամոթաբար վաճառում էր իր ձայնը ընտրություններում։ Ցիցերոնը, օրինակ, հարց բարձրացնելով, թե ինչպես հաճախորդները կարող են երախտագիտություն հայտնել իրենց պատրոնին, ուղղակի ասում էր.''«Նրանք չունեն ոչինչ, բացի իրենց ձայներից''»։
Նմանատիպ պրակտիկան ոչ հեռավոր ապագայում բերեց Հռոմում ստրկատիրական դեմոկրատիայի այլասերմանը և հռոմեական պլեբեյների՝ որպես քաղաքական առանձին ուժի վերջնական կորստին։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հին_Հռոմ» էջից