«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
== Ջավախքի հայ կաթոլիկներ ==
Հիմնական հոդված՝ [[Ջավախքի հայ կաթոլիկներ]]
 
Ջավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)<ref name="test1">Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:</ref>։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից: Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում:
 
 
=== Ժամանակագրություն ===
Սկսած XIII դարից` Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանից, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ձեռնարկում է ծավալուն միսիոներական գործունեություն: Կաթոլիկություն տարածելու ջանքերը կոորդինացնելու և ավելի արդյունավորելու համար Գրիգոր XV Պապի 1622թ-ի որոշմամբ հիմնվում է [http://religions.am/index.php/sqkdph.html#_ftn1 «Հավատի պրոպագանդայի Սուրբ միաբանությունը»]: Կրոնափոխ էր լինում հատկապես թուրքական գյուղերի և քրդական աշիրեթների հոծ շրջապատման մեջ գտնվող ֆիզիկական բնաջնջման և բռնի իսլամացման երկընտրանքի առջև կանգնած հայ բնակչությունը: XIX դարի սկզբին կաթոլիկ հայերի համայնքներ կային Բարձր Հայքում և Տայքում, որոնք 1829թ-ի հոկտեմբերի 7-ին ռուս-թուրքական հաշտության Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորություններով հայ հիմնական գաղթականության հետ անցան ռուսական կայսրության սահմանները: 1830 թ-ի ամռանը Հայ առաքելական եկեղեցու մոտ 58 հազար հետևորդ հայեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու և այլ ավագների առաջնորդությամբ, նախապես ստանալով գեներալ Պասկևիչի թույլտվությունը, վերջինիս զորքի հետ հեռանում են իրենց բնակավայրից և հաստատվում ներկայիս Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջաններում: Իրենց տարածքներից հեռանում են նաև հայ կաթոլիկները: Նույն` 1886 թ-ին, միայն Ախալքալաքի գավառում հաշվվում էր 63,8 հազար բնակչություն, որից 46386-ը` հայեր (39150-ը` առաքելական , 7236-ը` կաթոլիկ):
 
Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը` գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները: Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք` Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին: Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ` չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից: Համաձայն նույն վկայությունների` թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. ''«Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:''
 
XIX դ. 60-80թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը: Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ<ref name="test2">Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87</ref>:
 
Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին: Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:
 
=== Լեզու ===
Ջավախքի հայ կաթոլիկները բաժանվում են 3 մասի՝ մշեցի ֆռանգներ, խաս ֆռանգներ, գբո ֆռանգներ:
1. Մշեցի ֆռանգները Նինոծմինդայի շրջանում հաստատված Հեշտիա, Ուջմանա, Թորիա և նրանցից տեղափոխված Ժդանովական և Կաթնատու գյուղերի բնակիչներն են: Ինչպես նշվեց, նրանք 1830թ. Խնուսից գաղթած վերաբնակների սերունդներն են: «Մշեցի» անունը ստացել են հավանաբար Մշո բարբառով խոսելու պատճառով: Չնայած հետագա հարյուրամյակի ընթացքում Կարնո բարբառը «հաղթող» դուրս եկավ, այժմ էլ այս գյուղի բնակիչների շրջանում զգացվում է Մշո խոսվածքը:
2. Խաս են կոչվում Ալաստան և Վարևան գյուղերի բնակիչները: Ալաստանցիների մեկնաբանությամբ սեփական «խասությունը», այսինքն` «մաքրությունը», «կատարելությունը» այն է , որ երբևէ թրքախոս չեն եղել: Այս հանգամանքով էլ իրենք իրենց առանձնացնում են ժամանակին թրքախոս նախկին վելցի կաթոլիկ հայերից: Համաձայն մեկ այլ բացատրության` հարևաններն իրենց «խաս» են կոչում, քանզի միշտ մերժելով լատինածես արարողակարգը, հավատարիմ են մնացել Հայ կաթողիկե եկեղեցու հայածես ավանդույթներին:
3. «Մշեցի ֆռանգների» կողմից ժամանակին թուրքերեն խոսացող կաթոլիկ հայերին տվել են գբո անունը: «Գբոներ» նշանակում է կոշտ, կոպիտ մարդ: «Գբո» են անվանվում Ախալքալաքի Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ և Նինոծմինդայի Ասփարա, Նոր Խուլգումո գյուղերի բնակչությունը:
=== Հոգևոր –եկեղեցական կյանքը ===
Սամցխե-Ջավախքի (և ընդհանրապես Վրաստանի) հայերի կաթոլիկ համայնքը ներառված է Հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու Արևելաեվրոպական թեմում (Առաջնորդարանը` Գյումրիում) որպես Վրաստանի ճյուղ: Սամցխե-Ջավախքը բաղկացած է երկու ժողովրդապետությունից` Ախալցխայի և Ախալքալաք-Նինոծմինդայի, համապատասխանաբար` Ծղալթբիլա (Ս. Խաչ) և Տուրցխ (Ս. Աստվածածին) կենտրոններով:
 
== Օգտագործված գրականության ցանկ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջավախք» էջից