«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 675 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Հնագիտություն''', նյութական, հիմնականումաղբյուրների պեղածո(հիմնականում՝ աղբյուրներիպեղածոների) հիման վրա մարդկությանհին պատմականհասարակությունն անցյալըու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն: Եվրոպական լեզուներում և, մասնավորապես,[[Ռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին ուհուն. միջնադարյանapaxo— հասարակություննհին ուև նրաX6yo£ մշակույթն ուսումնասիրողխոսք) գիտություն։տերմինը: Անմիջական առարկանօբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։մշակույթը: ԲաղկացածՆպատակն է ուսումնասիրության [[Աղբյուրագիտություն|աղբյուրագիտական]], վերակազմական և բացատրական աստիճաններից, փորձային (փորձիպեղածոնյութերի հիման վրա) ևանցյալի տեսականմշակույթների եղանակներից։զարգացման Առանձինու ճյուղհասարակությունների էպատմության գիտական Հնագիտությանպարզաբանումը: պատմագրությունը։
== Ուսումնասիրության աստիճանները ==
 
Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
Հնագիտությունը սերտորեն կապված է մարդաբանության, ազգագրության, [[դրամագիտություն|դրամագիտության]], [[վիմագրություն|վիմագրության]], [[Կնիքագիտություն|կնքագիտության]], պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միջին դարերի պատմությունների, լեզվաբանության հետ։
* աղբյուրագիտական, որն ընդգըրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
*վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
* բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակություևևերի գոյության ու զարգացման օրինաչափությունները:
 
{{ՀՀՀ}}
 
== Եղանակները ==
[[Կատեգորիա:Հնագիտություն| ]]
 
{{Link FA|eo}}
 
Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները: էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ-յան աղբյուրագիտությանը:էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է: Տէաական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մըտ- նում է հնագիտական մեթոդաբանությունը: Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը: Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակ այլ՝ տարբեր բնական գիտություններից վերցված մեթոդներ: Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են: Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ: Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերաագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն:
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
 
 
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները: Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները: Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[Փայտ|փայտ]], [[փայտածուխ |փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանի որոշման եղանակը: Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը: Առանձիև վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան: Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն: Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնէածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնէակենդանաբանություն |հնէակենդանաբանություն]]ը ևն: Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն):
== Հասկացությունները ==
 
 
Հնագիտության հիմնական հասկացություններն են.
* հնագիտական մշակույթը (հնագիտական [[Հուշարձան|հուշարձան]]ների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգին,
* հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, [[զենքեր |զենքեր]], կառույցներ, [[Արվեստ|արվեստ]]ի իրեր և այլնն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
* հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր:
 
 
===== Բնագավառների տարբերակումը=====
 
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրակաև (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միշնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարսսվ-Արևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբա- վորումևերի: Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ: [[XVIII-րդ դար|XVIII]] դարից մինչև [[XIX դար|XIX]] դ. 1-ին կեսը, աոանձին դեպքերում՝ մինչև [[XX դար|XX]] դ. 1-ին քառորդը Հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ: Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ: Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք: Սովետական, մասամբ՝ արևմաաեվրոպական ու ամերիկական գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժանելի մասը: Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[Անգլիա|անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտությանյան մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը: Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից:Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միշին դարերի պատմության, լեզվաբանության հետ: Դեռես [[Մ.թ.ա. VI-րդ դար|մ. թ. ա. VI]] դ. [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով: Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ. թ. ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովեսես Խորենացի]]ն (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը): Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ: Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[Հերկուլանեում |Հերկուլանեում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[XVIII-րդ դար|XVIII]] դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին: Նապոլեոնի եգիպտական արշավանքի հետևանքով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը: Հնագիտությունը արագ զարգանում է [[XIX դար|XIX]] դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց:XIX դ. կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները: [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի: 1870-ական թթ. Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք |Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը:XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդացի հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է: Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ |Միլեթ]]ի, [[Պիրիենա |Պիրիենա]]յի, [[Պերգամոն |Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները: XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ [[Թութանխամոն |Թութանխամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն:
 
 
====Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում====
 
Դեռ [[Պետրոս I]]-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ: [[Սև ծով]]ի հս. ափերի միացումը [[Ռուսաստան]]ին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը: XIX դ. պեղվել են բազմաթիվ [[Սլավոններ|սլավոն]]ական և սկյութական հուշարձաններ: Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր:Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Վ. Ի. Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում: Այժմ ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպում է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում: Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ: Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ: Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ: Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն Փուլերից: Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ: Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ. թ. ա. YI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր: Ուսումնասիրվել են մ. թ. ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ: ԱՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալակ]]ան մշակույթներ: խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում: Պեղումների շնորհիվ բացահայտվել է հին Իարեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել [[Պարթևներ|Պարթև]]ական պետության հս-արլ. հատվածը: Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում: [[Կիև]]ի, [[Նովգորոդի մարզ|Նովգորոդ]]ի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա:
 
==== Հնագիտությունը Հայաստանում ====
 
 
[[Հայաստան]]ում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. [[Երիցյան Ա.|Երիցյան]]ը: 1871-ին Որնակ (այժմ՝ [[Ակներ (Լոռու մարզ)|Ակնե]]ր, Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Նախահեղափոխական շրջանում մեծածավալ պեղումներ են կատարել Ե. [[Լաչայան |Լաչայան]]ը և ժ. դը Մորգանը: Վերջինս, 1909-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898—99-ին Լեհլհսն-Հաուլցլոի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916-ին Հ. [[Օրբեչի |Օրբեչի]]ն և Ն.[[Նիկողայոս Մառ|Մաո]]ը պեղումներ են կատարել [[Վան]]ում ([[Թոփրախկալե |Թոփրախկալե]]): Աակայն ամենանշանակալին Ն. Մառի ղեկավարությամբ կատարված պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում: Սովետական իշխանության հաստատումից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ա. Թաիթանյանի գլխավորությամբ: 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պեղումներ են կատարվել է լարում, Դոլովինոյում, [[Վաղարշապատ]]ում, Անբերդում, Շենգավիթում և այլուր: 1937-ին Ս. Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939-ին, Բ. Պիուորովսկու ղեկավարությամբ՝ ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները:Հայրենականtպատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով: Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ [[Արտաշատ]]ի պեղումները: Կարևոր նշանակություն ունեն ուրարտ. [[Էրեբունի]] (Կ. Հովհաննիսյան) և [[Արգիշտիխինիլի]] (Հ. Մարտիրոսյան) քաղաքների ուսումնասիրությունը: Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի հնագիտության աղբյուրագիտական հիմքը: Կանոնավոր պեղվում են քարեդարյան ([[Երևան]]յան քարայրեր), վաղ երկրագործական ([[Թեղուտ]]) և [[Կուր]]-[[Արաքս]]յան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի ([[Լճաշեն]], [[Արթիկ]], [[Մեծամոր]], Շամիրամ, [[Դվին]] և այլն) հուշարձաններ: Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի ([[Շիրակավան]]) և միջնադարյան ([[Մարմարաշեն]], Անբերդ, Լոռե, Սպիտակ և այլն) հնավայրերի պեղումներից: Այժմ Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀԱՍՀ ԴԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, Հայաստանի պատմության պետական թանգարանը:
 
{{ՀՍՀ}}
 
 
[[Կատեգորիա:Հնագիտություն| ]]
[[Կատեգորիա:Հնագիտությունը Հայաստանում]]
126

edits