«Էրզրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
added infobox.
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , մարդ։ →  մարդ։ (2), - →  -  (30), կմ →  կմ oգտվելով ԱՎԲ
Տող 74.
 
== '''Աշխարհագրական դիրքը''' ==
Քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, [[Եփրատ]] գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000  մ բարձրության վրա։ Քաղաքից հարավ երևում են Հավատամք լեռան բլրաշարերը։ Արևելքում ձգվում է Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հյուսիսում և արևմուտքում քաղաքին մոտ տարածվում է [[Կարնո դաշտ]]ը։ Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։
 
== '''Պատմությունը''' ==
Կարինը [[Հայկական լեռնաշխարհ]]ի հնագույն բնակավայրերից է։ Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2  -  րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (Հայասական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է «Կարին» անունը։ Ք  -  ի ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ։ Կարնո մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունահռոմեական (1-ին դ) և հետագայի հայ պատմիչների գործերում։ [[Երվանդունի]], [[Արտաշեսյաններ|Արտաշիսյան]] և [[Արշակունի]] թագավորական հարստությունների ժամանակ (6-րդ դ մ.թ.ա, 5-րդ դ մ.թ.), Կարինը Կարնո գավառի կենտրոնն էր։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ [[387|387 թ]] Հայասաանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք։ [[Բյուզանդիա]]յի Թեոդոս II կայսեր (408  -  450 թթ) հանձնարարությամբ, Անատոլ զորավարը, 431 թ Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I  -  ի (491-518 թթ.) և հատկապես՝ [[Հուստինիանոս I]]  -  ի (527-565 թթ) ժամանակ։ 7  -  9-րդ դդ Կարինը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում։ Այդ շրջանում Կարինը Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում։ 885 թ Հայաստանում [[Բագրատունիներ]]ի թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։ 949 թ, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և աոաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին [[Զաքարյաններ]]ր, իսկ 1242 թ քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրում են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ [[1514]]  -  ին այն գրավում է օսմանյան սուլթան [[Սելիմ I]]  -  ը։ 19  -  20-րդ դդ ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և երեք անգամ էլ՝ վերադարձրել։ 1829 թ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին [[Ախալցխա]]յի, [[Ախալքալաք]]ի, Լոռիի, Փամբակի շրջաններում։ Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանեցին Կարինի գավառի գյուղերի անուններով։ 1877  -  78 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղթեց 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ 1918 թ փետրվարի 26-ին քաղաքը նորից է անցնում թուրքերի ձեռքը։ Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը, Կարնո աշխարհի վարչաքաղաքական, Հուստինիանոս 1  -  ինի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայասատանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կենտրոնը։ Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինչև [[Առաջին համաշխարհային պատերազմ|առաջին Համաշխարհային պատերազմ]]ը և պահպանում էին իրենց ռազմաստրատեգիական նշանակությունը։ Քաղաքի միջնաբերդր գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկնակի պարիսպներով։ Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով։ Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ։ Միջնաբերդից բացի, քաղաքը նույնպես ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պարսպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։
== '''Բնակչությունը''' ==
Օտարների երկարատև տիրապետությունը զգալիորեն փոխել է Կարինի բնակչության ազգային պատկերն ի վնաս հայերի։ 1829 թ Կարինն ուներ շուրջ 130000 բնակիչ, որից հայեր 30000, 1909-ին՝ 60000 բնակիչ, որից հայեր՝ 15000 (2500 ընտանիք)։ Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքի հս և հս-արմ թաղամասերում։ Այստեղ էին գտնվում նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, ու Ռուսաստանի հյուպատոսությունները։
== '''Տնտեսությունը''' ==
Որպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող ք, Կարինը պատմական բոլոր ժամանակներում Էլ ունեցել Է տնտեսական կարևորագույն նշանակություն։ Առևտրական սերտ կապեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի, Թիֆլիսի հետ։ 1856  -  71 թթ կառուցված Տրապիզոն-Բաբերդ-Կարին մոտ 300  կմ երկար խճուղին Է՛լ ավելի աշխուժացրեց կապը արտաքին աշխարհի հետ։ Սրանից հետո ավարտվեց նաև Կարին-Հասանկալա ճանապարհի կառուցումը։ 1915 թ Կ երկաթուղային հաղորդակցություն ուներ Սարիղամիշի հետ։ Այդ ճանապարհներով էին քաղաք բերվում մետաքս, բամբակյա նուրբ գործվածքներ, համեմունք, ապակեղեն, դեղորայք, բուսական յուղ, սուրճ, արդուզարդի առարկաներ և այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առևտրով և արհեստագործությամբ հիմնականում զբաղվում էին հայերը։ 20-րդ դ սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909 թ ավելի քան 3000 արհեստանոցների, խանութների ու առևտրական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին։ Կ  -  ի հայ արհեստավորները հռչակված Էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870  -  ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) և մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկություն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19  -  րդ դ կեսերին Կարինում գործում էին նաև 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական և այլ ձեռնարկություններ։
 
Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ  -  ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկություն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչև 1880-ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապահությամբ։
 
Կարինը 19-րդ դ-ում և 20-րդ դ սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարություններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածություններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850  -  52, 1861, 1901-02 թթ. երկրաշարժերի ժամանակ։ 1861 թ [[երկրաշարժ]]ից զոհվել է 3000  մարդ։
 
Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում և նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում և շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիների մի քանի տեսակներ։
 
Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19  -  րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881  -  1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800  -  ից։ 1878 թ Կ-ում հիմնվել էր թատերական միություն։ Մշակութային ընկերություններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց և այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաև 3 մանկապարտեզ ։ Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կ  -  ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաև §Էնվարե շարգիե¦ 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականությունը պայքարի կոչեց նաև Կ-ի հայությանը։ 1881 թ Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց §Պաշտպան հայրենյաց¦ խմբակը, որր հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ կեսերին Արևմտյան Հայաստանում և [[Թուրքիա]]յի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առևանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։
== '''Ճարտարապետական հուշարձանները''' ==
Կարնո պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը ս. Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տեղում։ Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։ Ս. Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է։ Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա։ Շենքն ունի երեք մուտք։ Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեղի է ունեցել եկեղեցական ժողով։ Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18-րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն։ Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18-րդ դ՝ Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով։ Ս. Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11  -  12-րդ դդ տապանաքարեր։ Կարնո ուխտատեղիներից է ս. Նշանը։
 
Ք  -  ի քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, Հաղճապակյա մինարեն, Ուլու ջամի մզկիթը և այլն։ Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում։ Կարինը միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17  -  րդ դ), Եղիա Կարնեցին, "Պաշտպան հայրենյաց" խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանը, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876  -  1913 թթ), մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը (1893  -  1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18-19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910  -  1942 թթ) և շատ ուրիշներ։
 
Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի հայերի նման ողբերգական եղավ նաև կարնեցիների ճակատագիրը։ [[Երիտթուրքեր]]ը հայերի զանգվածային ջարդն այստեղ իրականացրեցին 1915 թ հունիսի 14  -  15-ին և հուլիսի 26-ին։ Կենդանի մնացածների փոքրաթիվ խմբերը խուսափելով կոտորածից, մի կերպ փախան զանազան կողմեր։ Թուրքական տվյալներով 1860  -  ական թթ ք-ի շուրջ 90000 ազգաբնակչության մեջ հայերի թիվը կազմում էր 250  -  300  մարդ։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրզրում» էջից