«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 10 բայտ ,  6 տարի առաջ
== Ջավախքի հայ կաթոլիկներ ==
 
Ջավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)<ref name="test1">Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:</ref>։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից: Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում:
 
 
Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը` գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները: Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք` Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին: Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ` չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից: Համաձայն նույն վկայությունների` թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. ''«Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:''
 
XIX դ. 60-80թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը: Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ<ref name="test2">Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87</ref>:
 
Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին: Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:
54

edits