«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Բնակչություն: clean up, փոխարինվեց: մարդ։ →  մարդ։ oգտվելով ԱՎԲ
չ (GeoO տեղափոխեց էջը «Լիճք, Գեղարքունիքի մարզ»-ից «Լիճք (գյուղ, Գեղարքունիքի մարզ)»: հղում ավելացնելիս շփոթմունք է առաջացնում)
չ (→‎Բնակչություն: clean up, փոխարինվեց: մարդ։ →  մարդ։ oգտվելով ԱՎԲ)
Գյուղի նախնիներն այստեղ են վերաբնակվել 1829-1830 թվականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի տարածքում գտնվող Ալաշկերտ քաղաքի կենտրոնական մասում տեղակայված Բերդ թաղամասից։
Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք՝ Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից։
Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273  մարդ։
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են։ Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ։ Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը իշխան ձկան իսկական «պահեստարաններ» էին։
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք։ Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը՝ հացը։
1 105 242

edits