«Կոմմագենե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4455 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
'''Կոմմագենե''' '''Կումմախա''', '''Կամմուխու''', հնագույն երկիր [[Եփրատ]]ի արևմտյան ափին [այժմ՝ [[Թուրքիա]]յի [[Մալաթիա|Մալաթիա իլ]]ի (վիլայեթի) մեջ]։ Սահմաններն էին՝ հյուսիսից՝ [[Տավրոսի լեռնաշղթա]]ն, արևմուտքից՝ Ամանոսի լեռներն ու [[Կիլիկիա]]ն, հարավից՝ [[Ասորիք]]ը, արևելքից՝ Եփրատը։ Գլխավոր քաղաքը [[Սամոսատ]]ն էր (ներկայումս՝ [[Ադիաման]])։
'''Կոմմագենե''' (հին հունարեն՝ Kομμαγηνή), [[հայ]]կական, Փոքր Ասիայի հարավ-արևելյան մասում ընկած Մեծ Հայքին ([[Ծոփք]]), Կապադովկիային և Կիլիկիային սահմանակից երկրամաս, իր մեջ ներառում է այսօրվա Ադիաման, Էլազիգ, Մարաշ, Ղազանթեփ և Մալաթիա գավառները։ Գլխավոր քաղաքը Շամոշատ կամ Սամոսատ քաղաքն էր (ներկայումս՝ Ադիաման)։ Կոմագենեում իշխած թագավորական դինաստիան ազգակից էր հայ Երվանդունիներին։
 
== Պատմություն==
{{անավարտ}}
Կոմմագենե մ.թ.ա. II հազարամյակի վերջին [[Փոքր Ասիա]]յի աևելքում և Ասորիքի հյուսիսում առաջացած ուշ հեթիթական (հաթական, [[խեթեր|խեթական]]) պետություններից էր՝ լուվիական բնակչությամբ։ Ընկնելով ուրարտա-ասորեստանյան հակամարտությունների ոլորտը, Կոմմագենեն բազմիցս ապավինել է [[Ուրարտու]]ի հզորությանը՝ պաշտպանվելով [[Ասորեստան]]ի ոտնձգություններից։ [[Աքեմենյաններ]]ի օրոք Կոմմագենեն կազմել է հայկական սատրապության, ապա [[Երվանդունիներ]]ի հայկական պետության մասը։ [[Մ. թ. ա. 3-րդ դար|Մ. թ. ա. 3-րդ դար 1-ին կես]]ին ստեղծվել է [[Ծոփք]]ի և Կոմմագենեի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սամոսն (մ. թ. ա. 3-րդ դարի կես) ու Արշամը (մ. թ. ա. 240—220-ական թթ.)։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին Կոմմագենեն անջատվել է Ծոփքից ու ենթարկվել [[Սելևկյաններ]]ին։ Կոմմագենեի կառավարիչ [[Պտղոմեոս]]ի օրոք Կոմմագենեն վերականգնել է իր անկախությունը։ Կոմմագենեում հաջորդաբար իշխել են Սամոս II, Միհրդատ Կալլինիկոսը, Անտիոքոս I (մ. թ. ա. 69— 34)։ [[Տիգրան Բ Մեծ]]ի և [[Արտավազդ Բ]]-ի օրոք Կոմմագենեն մտել է հայկական պետության կազմի մեշ։ [[Մ. թ. ա. 1-ին դար]]ի 2-րդ կեսին Կոմմագենեում հաստատվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի գերիշխանությունը։ Մ. թ. [[72]] թվականին գահընկեց անելով Կոմմագենեի վերջին թագավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կոմմագենեն միացրել է Ասորիք պրովինցիային։ Միջնադարում Կոմմագենե դարձել է ասորական լեզվի և գրականության զարգացման օջախներից մեկը։ Կոմմագենեի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը։ Արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ Կոմմագենեի տարածքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ [[11-րդ դար]]ում Կոմմագենեի տարածքը մտել է [[Փիլարտոս Վարաժնունի|Փիլարտոս Վարաժնունու]] իշխանապետության մեջ, ապա մինչև [[14-րդ դար]]ի վերջը ենթարկվել [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետության]] ազդեցությանը։
 
== Բնակչություն և մշակույթ==
Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսից մինչև [[1915]] թվականը Կոմմագենեում ապրել է հայ բնակչություն։ Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ [[Պատմական Հայաստան|Հայաստան]]ի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների մասին։
 
== Գրականություն ==
* Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին Երևան
* «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.». 1956
* Humann K., Puchs ein O., Reisen in Kleinasien undNordsyrien, B., 1890
* HonigmannE., Kommagene, Pauly’s Realencyklopadie der klassischen Al er umswissenschaf , Supple- men band, 4, S u gar , 1924
 
{{ՀՍՀ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
 
[[Կատեգորիա:ՀայոցՊատմական պատմություներկրներ]]